Մամ գիտես քո աղջիկը մեծացել ա : Ու հաճախ ա ունենում նյարդային ջղաձգումներ, անտեղի պոռթկումներ, վախեր, ցավեր, հիասթափություններ:
Մամ գիտես ներսումս շիլաշփոթ ա, մամ ինձ շարունակ համակում ա միայնության զգացումը :
Կներես ինձ հա մամ? Իմ անտարբերության, իմ չարության համար, քեզ հետ շատ ժամանակ չանցկացնելու համար :
Կներես ինձ իմ սխալների համար: Կներես այն խոսքերի համար, որ ասել եմ հանկարծակի,իսկ հետո ամոթից շիկնել ու հեռացել եմ:
Գիտեմ դրանք հետք են թողել թե՛ իմ, թե՛ քո սրտի մեջ: Իսկ դու ներել ես, գիտեմ դու ծով համբերություն ունես: Մամ կներես,որ շատ հաճախ աչքերդ թաց եմ թողել,այն աչքերը, որ միշտ սիրով ու ջերմությամբ են ինձ նայել:
Մամ կներես,որ շատ հաճախ ձեռքերդ դողացել են հենց իմ պատճառով, այն ձեռքերը որոնք գրկել են ինձ, այն ձեռքերը, որոնք մաքրել են արցունքներս `հիասթափությունից, անարդարությունից գոյացած արցունքներս:
Նեղացած եմ այս աշխարհից մաա ~ Մարդկանցից, նույնիսկ ինքս ինձնից մա ~ Հոգնել եմ ստից, կեղծիքից, խայթող հայացքներից :
Մամ հեքիաթասացներից ես հոգնել եմ, չեմ ուզում լսել հեքիաթները մերօրյա:
Մա պատմիր ինձ իմ մանկության հեքիաթները: Դրանք այնքան անկեղծ էին ու բարի : Մամ ուզում եմ նորից փոքրանալ, ուզում եմ ձեռքս բռնած դպրոց տանես, մամ ուզում եմ նորից այդ օրերն ապրել, մամ դրանք ուրիշ էին. մամ դրանք էլ չենք ապրելու: Ինձ սովորացրել ես փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ գնալ, սովորացրել ես լինել բարի, ներողամիտ, հանդուրժող, օրինակելի :
Մամ փչիր հոգուս մեջ,ինչպես փոքր ժամանակ փչում էիր վերքերս,որպեսզի չցավեն, երբ ես լաց էի լինում,իսկ դու ասում էիր կմեծանաս կմոռանաս,իսկ ես հասկացա,որ ոչինչ չի մոռացվում այն մնում է մեր տարողունակ հիշողության մեջ:
Մամ ալեկոծվում ա հոգիս, չեմ ուզում խեղդվել այս հեղձուցիչ մտքերի հորձանուտում:
Օգնիր ինձ մամ: Մամ գիտես ես քեզ կարոտում եմ նույնիսկ այն ժամանակ,երբ դու կողքիս ես :
Մաա գիտես, որ իմ պուճուր մոլորակի պայծառ արևն ես : Մեր տան լույսն ես մա :
Միշտ հետս մնա : Ամենամեծ վախս այն է, որ կգա մի օր,երբ չեմ վայելի ներկայությունդ, երբ կյանքից,աշխարհից, մարդկանցից հոգնած կվազեմ տուն, որ գիրկդ ընկնեմ, բարձր հեկեկամ ու գոռամ մաաամ :
Իսկ փոխարենը կլսեմ լռության աղեկորույս ձայնը և ժամացույցի սլաքների ահասարսուռ թխթխկոցը…