Bung!!!!

Թվաց, թե ես լսեցի կրակոցի ձայնը, որը դեռ շատ երկար կարձագանքեր իմ ﬔջ:Ես կանգնած էի այդ դատարկ լիության ﬔջ:

Ու փչեց քաﬕն…

Ամառ էր: Այն ամառներից, որ սկսվում են դեռ գարնանը և շարունակվում նույնիսկ ձմռանը:

Անվերջ երկար ձգվող ամառներից ﬔկն էր, որ մարդու հոգում արթնացնում է ալարկոտությունը և անհատակ ﬔնակություն և կարոտ կոչվող ﬔլամաղձությունը: Այդ երկու զգացողությունները իրենց ապաստանն էին գտնում ﬔր ստվերներում: Մենք ապրում էինք այդ զգացողությունների հետ, որոնք տակնուվրա էին անում ﬔր դատարկությունը:

 

Ես հիշում եմ այդ տարօրինակ, անվերջ երկար ձգվող ամառը, երբ Ես և Նա սիրում էինք կատուների նման նստել ստվերում և նայել մարդկանց ալարկոտ անցուդարձին: Մենք կտրում էինք ﬔր ձանձրացած հայացքը գորշ ստվերներից և փորձելով փախուստի դիﬔլ՝ ապավինում էինք կուրացնող կապույտ երկնքին: Մենք լռում էինք: Գուցե չէինք լռում, բայց ﬔր խոսքերը իրար չէր հասնում: Մենք սպասում էինք: Սպասում փրկության ﬔր արդեն լեցուն դատարկությունից: Ո՞վ գիտի: Կարող է՝ սպասում էինք աղմուկի և ձայնի: Մենք չգիտեինք: Ինչպես երկու ալարկոտ կատուներ, ﬔնք նստում էինք ստվերում և սպասում՝ նայելով գորշ թվացող ստվերների շարժին…

-Հըն, ի՞նչ կասեք:

-Ուհու…

Իսկ հետո նրանք հեռանում էին, հավաքվում խմբերի ﬔջ և ծիծաղելով կրկնում «սրանք անհույս դեպք են»… հետո վրավորվում, իսկ ﬔնք լռում ՝ նստած իրար կողք: ՆԱ նստում էր պատի մոտ,

Ես՝ պատուհանի: Նա նայում էր պատուհանից դուրս, ես՝ առաստաղին: Ճոճվելով ﬔր կիսավեր աթոռների վրա՝ ﬔնք լռում էինք՝ ուտելով ﬔր չորացած անհամ «շահումով» բուլկիները:

Մի օր հայտնվեց Ուրիշը: Ուրիշը անվերջ խոսում էր, և իր գլխավոր նպատակն էր համարում դառնալ ﬔր ընկերը: Նա տարօրինակ էր, ինչքան անսպասելի է թվում գարունը ամռան ժամանակ:

Նա անընդհատ կրկնում էր, որ Ես և Նա լավագույն ընկերներ ենք: Մենք նույնիսկ չէինք խոսում իրար հետ: Նա սիրում էր նստել ﬔր ﬔջտեղում և անվերջ չաչանակել:

-Հա, ուրեﬓ, էս գիրքը ուղղակի ֆանտաստիկ ա,- Ուրիշը ժպտում էր՝ ձեռքերի բուռն թափահարություններով փորձելով ﬔզ հասկացնել «ֆանտաստիկության» մակարդակը:

-Ես կարդացել եմ:

Նրանք զարմացած նայում են ինձ, իսկ ես նույնիսկ ինձ անհասկանալի պատճառով սկսում եմ ծիծաղել:

-Ո՞նց, դու կարդացե՞լ ես:

-Ըստ քեզ՝ ես կարդալ չգիտե՞մ:

-Բայց… բայց ես… գիրքը շատ քիչ մարդ գիտի: Իսկ դու կարդացե~լ ես: Դու կարդացել ես:

-Ուրախ եմ քեզ համար, որդյա՛կս:

Լռությունը խախտված էր…

Հետո ﬔնք սկսեցինք քայլել իրար հետ: Երկար , աննպատակ այդ զբոսանքները, դարձան այն սովորույթներից ﬔկը, որից ես նույնիսկ հիմա չեմ կարողացել ձերբազատվել: Ես քայլում էի ստվերում, Նա՝ լույսի տակ, Ուրիշը՝ ﬔր ﬔջտեղում: Ամառային երկար այդ զբոսանքները գերեցին ﬔզ: Ուրիշը ﬕշտ խոսում էր, ես՝ լռում, Նա՝ գլխով անում: Տարօրինակ էր թվում շատերին ﬔր շփումը: Նրանք նայում էին ﬔզ ինչպես հանդիսատեսը՝ թատրոնի բեﬕն կանգնած դերասաններին: Գուցե դա իսկապե՞ս թատրոն էր: Ես կասեի՝ դա փախուստ էր: Նահանջ սարսափած զորքի, որ ﬕայն փրկություն և հանգիստ էր տենչում: Ես և Նա ﬔր երկար տևող ամառային լռությունից, Ուրիշը՝ իր գարնանային խառնիճաղանջ աղմուկից: Եվ ինչու՞ ոչ: թո՛ղ դա թատրոն լինի: Վերջ ի վերջո թատրոնն էլ է փախուստ իրականությունից:

Դա շատ արագ կատարվեց: Ես բաց թողեցի այն ակնթաթը, երբ Ուրիշը դարձավ Մենք, իսկ Մենք՝ Ուրիշ՝ ﬓացած աշխարհի համար: Ես չէի հասկանում (գուցե չէի էլ ուզում հասկանալ) այն մարդկանց, որոնք ﬔր շփումը անվանում էին ընկերություն: Ինչպես կիրք և ցանկություն, որ չես կարող բավարարել, այդ բառը կախվել էր օդի ﬔջ և ուտում էր ինձ ներսից: Ցավոք կամ ﬔր բախտից, ժամանակը հետ տալ չի կարելի: Կանգնեցնել, ցավոք՝ նույնպես:Իմանալաով այդ պարզ իրողությունը՝ ﬔնք հաճախ խենթի նման երազում ենք դրա մասին: Մենք հասկանում ենք այդ իրողությունը, երբ արդեն ուշ է լինում, դանակը հասնում է ոսկորին:

Այդ ամառվա տապին չասված խոսքերը և հարցերը, որոնք կարծես շրջապատել էին ﬔզ և քարացել օդում, ես զգում էի լարվածությունը: Շոշափում այն, ինչպես ինքս ինձ: Մենք լռում էինք: Լարվածությունը ﬓում էր: Մենք ձևացնում էինք, թե աﬔն ինչ լավ է: «Ես չգիտեմ», կուզենայի ասել ես, բայց ավա~ղ, ես շատ լավ էլ գիտեմ, թե ինչու էինք ﬔնք լռում: Ավա~ղ, պատճառները հիմա չնչին ու փոքր կթվան:

Փչեց քաﬕն… այդ երկար ամռան վերջին քաﬕն: Ամառը _______վերջացավ…

Ես շարունակ ճոճվում էի՝ կիսավեր աթոռին նստած, նայում առաստաղին ու լռում: Ուրիշը անվերջ չաչանակում էր: Նա… Նա գնաց ամռան այդ վերջին քամու հետ:

«Պատահում է և շատ հաճախ,

Մարդ մտովի կրակում է ինքն իր վրա՝

Հստակ ջրին կամ հայելու,

Ինչոր ﬔկի աչքերի ﬔջ արտացոլված իր պատկերին

Եվ տեղն ու տեղը սպանվում է:»…

Կրակոցը հնչեց և դիպչելով դատարկության պատերին՝ արձագանքը զրնգալով հասավ իմ ականջին:

Գալիս էր բաժանման այդ անխուսափելի պահը, ﬓում էինք ﬕայն ես և դու ծանր ձﬔռային երկնքի տակ: Ես սիրում էի դանդաղ քայլել տուն, դու էլ առանձնապես չէիր շտապում: Ես ձեռքերս պահում էի գրպաններումս ու քայում դանդաղ, ﬔծ քայլերով բաց և արձակ, անփութորեն հագած վերարկուով: Դու անվերջ մրթմրթում էիր, ու կոճկում իմ վերարկուն: Ուղղում քոնը, ու քայլում փոքր ու արագ քայլերով, կապանված և փակ: Դու ձգտում էիր իմ արձակին, ես տենչում էի քո կապանքները: Մենք շատ էինք խոսում: Մեր խոսքերը հասնում էին ﬕմյանց: Դու ծիծաղում էիր:

Քո այդ զրնգուն ծիծաղը գերում և գայթակղում էր ինձ: Դու նախանձում էիր ինձ, ես էլ՝ քեզ: Դու ասում էիր, որ ﬕ նախանձը անիրական կատակ է, ես ժպտում էի՝ շշնջալով: «Ճշմարտությունը ﬕշտ ասվում է կատակով»: Մենք քայլում էինք կողք կողքի, դու նայում էիր առաջդ, ես՝ ﬕապաղաղ երկնքին: Մեր օրերը ընթանում էին նույն ձանձրալի հոսքով, ինչպես ձﬔռային գորշ երկինքը ﬔր գլխավերևում: Ցուրտ ձﬔռ չէր: Ձյան մասին արդեն վերջին հույսն էլ էր մարել, բայց փչում էր սառը քաﬕն: Քո ժպիտը սառչում էր այդ քամուց: Ես գիտեի, որ ﬕ օր քո աչքերն էլ կսառեն այդ քամուց: Ես շարունակում էի քայլել քո հետ այդ նույն ճանապարհով, ժանգագույն թվացող գիշերային ծանր երկնքի տակ: ԴՈւ ծիծաղում էիր, ես՝ ժպտում: Մենք Նախանձում էինք ﬕմյանց այդ ճանապարհի վրա: Մի օր ձյուն եկավ աշնանային չորացած դեղին տերևներից: Աշուն սկսեց:

Այդ աշունը առատ էր անձրևներով: Այդ աշունը ես անցկացնում էի իմ հիշողությունների անվերջ անապատում, ուր այդ անձրևը հասնում էր ﬕայն ապակու վրա սառած կաթիլների տեսքով: Մենք երեքով էինք՝ Ես, իմ ստվերը և ﬔր հիշողությունները: Ես նայում էի սահող հաստափորիկ ամպերի ստվերներին , որոնցից հազվադեպ հոսում էին այդ սառած կաթիլները: Իմ ստվերը անվերջ պարում էր՝ կարծես զվարճանալով լույսի խաղերի հետ: Մենք երեքով էին այդ հսկայական անապատում: Անձրև էր գալիս: Իմ գլխի վրայով սահող Հաստափորիկները ծիծաղում էին: Քաﬕն փչեց, գլորիկը տեղից պոկվեց ու գնաց հեռու: Ամառ սկսեց: Այն երկար, ձանձրալի ամառներից ﬔկը՝ լեցուն սպասումով: Ես սպասում էի գարնան…

Ես ատում էի ամառը: Ամառը շոգ էր, և արևի ճառագայթները վառում են աﬔն ինչ: Բայց եթե բնական երեք աﬕս տևող այդ հրափորձությունը կարելի էր ինչ-որ ձև զսպել, ապա այն ամառը, որ բռնազավթել էր իմ հոգին, կարող էր երբեք չվերջանալ: Ես ատում էի այդ ամառը, որովհետև այն նման էր անծայրածիր անապատի:

Ըստ ձեզ՝ ո՞րն է լսարանում աﬔնալավ տեղը: Ես սիրում էի նստել լսարանի վերջում՝ պատուհանի մոտ: Այդտեղից լավ էր երևում ամբողջ լսարանը, և նրա պատուհանից բացվում էր գեղեցիկ տեսարան: Իմ սեղանը նոր չէր: Բազմաթիվ սերունդներ էր տեսել, և բազմաթիվ սերունդներ թողել էին իրենց մակագրությունները: Ես էլ էի կարճ ժամանակով առգրավել այդ սեղանը, ու շուտով կգնայի, ինչպես շատերը ինձնից առաջ: Ես երկար ժամանակ ﬔնակ էի նստում: Ժաﬔր շարունակ նայում էի պատուհանից դուրս՝ երկնքի վրայով սահող աﬔրին: Նրանք քմծիծաղ էին տալիս և ասում, որ այնտեղ դասը ինձ ոչ ոք չի բացատրի: Ես լռում էի՝ նայելով ձեռքերիս: Սուտ կլիներ, եթե ասեի, որ դա այլևս չէր կրկնվի: Ես սիրում էի երկնքի անծայրածիր հեռվին նայելը, և դասերը ինձ առանձնապես չէին հուզում: Նրանք հառաչում էին, երբ հինգ րոպե հետո ինձ հայտնաբերում էին՝ հենց այդ գործով զբաղված: Այդպես անցնում էին ժաﬔր, օրեր և աﬕսներ իրար շատ նման, նույն գույնսգուն երկնքի ներքո:

Այդ օրը ես լավ եմ հիշում: Լսարանը զրնգում էր տարբեր շշուկներից: Այդ աղմուկը ստիպեց ինձ կտրվել վառ, այրող երկնքից և վերադառնալ լսարանի չորս պատերի ﬔջ: Ես փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, ես բաց թողեցի այն պահը, երբ նրան նստացրեցին իմ կողքին:

Այդպես ամառային այդ օրը, երբ երկինքը այրող կապույտ էր, Նա հայտնվեց իմ կողքին:

Ես նայում էի պատուհանից դուրս, Նա՝ նույնպես: Նրանք ասեցին՝ դա վարակիչ է: Նա չէր խոսում, ես էլ չգիտեի ինչ ասել: Մենք լռում էինք: Այդ լռությունը շատ հարմարավետ էր, ինչպես սիրելի բազկաթոռը: Ես սիրեցի ﬔռ լռությունը: Անցնում էր ժամանակը, և ես նկատեցի, որ այն երկինքը, որով առաջ զմայլվում էի ﬕﬕայն ես, կիսվեց ﬔր ﬔջ: Դա իմ ﬔջ արթնացրեց կորստի ﬕ այնպիսի զգացողություն, որ ﬔնք բոլորս զգում ենք՝ կորցնելով սիրելի իրը: Ես կորցրեցի իմ սիրելի երկնքի կտորը: Լռությունը չէր խախտվում: Ես չէի կարող ասել նրան, որ Նա առևանգեց իմ երկինքը: Չնայած ես հենց այդպել էլ զգում էի: Այդ կորուստից առաջացած դատարկությունը լրացնելու և կոծկելու համար ես սկսեցի նոր կտոր որոնել: Առաստաղին պարող ստվերների անվերջ խանդավառությունը ավելի հետաքրքրիր էր: Առաստաղին արտացոլվում էր այդ նույն երկնքի պատկերի մյուս կողմը: Ջրափոսերի ﬔջ շողշողացող արևը, նրանց շուրջ թռվռացող թռչունների պարը: Ստվերների հետաքրքիր ﬕ բռնոցի: Պատահում էր, որ Նա չէր գալիս: Մնալով ﬔնակ՝ ես նորից նայում էի պատուհանից դուրս , և այդ պահերը կարծես վերադարձած լինեին անցյալից: Ես հագենում էի դրանցով, ինչպես հագենում են ջրով, և ատում էի այդ հագեցվածությունը, որ պոկում էր անցյալը ներկայից: Նա վերադառնում էր: Մենք լռում էին ու աﬔն ﬔկս խորացված նայում աշխարհին ﬔր դիտակետից:

Օրերը ընթանում էին իրենց ալարկոտ հունով: Ամառը չէր վերջանում: Մի օր հանկարծակի ամառային տապին փչեց քաﬕ, որ իր հետ բերեց թվացյալ զովություն: Ինչպես անապատի քաﬕն է քշում գլորուկներին, այնպես էլ այդ քաﬕն ﬔր կյանք բերեց ﬕ յուրօրինակ ﬔկին: Մենք ապշել էինք այդ ներխուժուﬕց: Նա տարբերվում էր ինչպես ﬔզնից, այնպես էլ ուրիշներից: Նման էր գարնանային քամուն՝ լեցուն աղմուկով և գույների ու հոտերի խանդավառությամբ: Ուրիշը ներխուժեց ﬔր կյանք և ﬓաց այդտեղ: Նա ﬗրճվեց ﬔր լռության ﬔջ: Մենք հաճախ էինք ﬓում այդտեղ, երբ բոլորը հեռանում էին: Ես ճոճվում էի իմ կիսավեր աթոռի վրա, Նա նայում էր պատուհանից դուրս: Ուրիշը նստում էր ﬔր առջև: Ուրիշը հազվադեպ էր լռում, բայց նրա լռությունը ավելի կենդանի ու խոսուն էր, քան այն, որ տիրում էր ﬔր ﬔջ: Այդտեղից ﬔզ հաճախ էին քշում, ինչպես քշում են պատուհանի տակ մլավող կատուներին: Ի տարբերություն վերջիններիս՝ ﬔնք ցաք ու ցրիվ չէինք փախչում: Մենք ճանապարհ էինք ընկնում, ինչպես արկածային գրքի հերոսներ: Ես հիշում եմ պաղպաղակը այդ ճանապարհին: Մեր երեխայական մրցույթները «ով ավելի դանդաղ կուտի»: Մենք թափառում էինք արկած որոնողների նման, և երևի ﬔնք հենց արկած որոնողներ էինք: Պատահում է, որ դիմացինիդ հասկանալու համար խոսքեր ,թվում է, պետք չեն: Մեզ էլ էր այդպես թվում: Բայց բառերի ու հարցերի բեռը շատ ծանր է: Այն նման է գարնանը վարարող գետին, որը քշում- տանում է իր վրա կապված կամուրջը: Մի օր այն քշեց ﬔր լռությունը: Կարծես զինադադար լիներ լարված, երկար ճակատամարտերից հետո, երբ աﬔն ինչ զրնգում է աղմուկի ﬔջ: Քաﬕն փչեց, և Նա գնաց…:

Դու նման էիր ձյան առաջին փաթիլին, որը քաﬕն իջեցնում է ափի ﬔջ: Դու ուղղակի հայտնվեցիր իմ կյանքում այդ ձﬔռ, երբ ձյուն չէր գալիս: Ամառը նոր էր վերջացել, ու Դու անսպասելի վառ կետ դարձար իմ կյանքում: Այդ ձﬔռ երկինքը ամպամած էր ու ծանր: Գիշերները այդ երկինքը նմանվում էր ժանգագույն ծովի: Գուցե այդպես էր լուսամփոփներից, գուցե այդպես թվում էր ինձ՝ նրան ով գերվել էր քեզնով: Ես չեմ հիշում՝ ինչպես դու հայտնվեցիր, բայց արդյո՞ք հաճախ ենք ﬔնք հիշում առաջին բռնած ձյան փաթիլը: Ես հիշում եմ այդ անձյուն սառը ձﬔռը և ﬔզ՝ ժանգագույն ծովի տակ թափառողներիս: Մենք թափառում էինք մշուշում կորած Հարդագողի Ճամփորդների նման: Դու էլ գիտեիր, որ դա երկար չի տևելու: Գիտեիր, որ ﬕ օր դու հեռանալու ես, գուցե ես էի հեռանալու, բայց այդ գիտելիքը մթագնում էր աﬔն-ինչ: Դու լուռ քննադատում էիր և անվերջ ծիծաղում: Այո, իսկապես որ Հարդագոի ճամփորդենր էինք՝ մշուշում կորած, որոնք չէին զգում երկիրը ոտքերի տակ: Մշուշը երկար չի տևում, առաջին ձյունն էլ, իսկ Փաթիլները, ավա~ղ, շատ ավելի շուտ են հալչում ու հեռանում, քան դու սպասում ես: Դու հեռացար ժպիտը դեմքիդ, քո զրնգուն ծիծաղը երկար ժամանակ դեռ ղողանջում էր իմ թվացյալ ﬔնակության անապատում:

Հոգնած աշուն էր՝ լի անձրևներով, բայց նման ամառվա: Աշնանը ես ﬔնակ էի թափառում:

Թափառում էի երարև հոգնած սեփական թափառուﬓերից: Ես հոգնել էի արկածներ որոնելուց և ամպերում դեգերող ճամփորդ լինելուց: Հոգնել էի լռությունից, ինչպես հոգնում են աղմուկից:

Հոգնել էի աղմուկից, ինչպես հոգնում են անվերջ երկար ճանապարհից: Ես հոգնել էի կարոտել նրանց, ովքեր ﬓացել էին հեռու- հեռավոր ամռան և ձմռան ﬔջ: Ես կարոտում էի առևանգված կապույտ երկինքը, ձյան փաթիլները: Բայց ես հոգնել էի թե՛ կապույտ երկնքից, թե՛ ձյան փաթիլներից: Դրա համար ուղղակի գլխակոր ու հոգնած շարունակում էի քայլել, ինչպես գլորուկը՝ քշվող անապատի քամուց…

Ես երբեք չէի տեսել գիշերվա աստղազարդ երկինքը: Գարունը թաքցրել էր ինձանից այդ երկինքը:

Կարծես առաջին անգամ էի տեսնում գարունը: Այն ուներ թեթև, շոյող քաﬕ՝ լեցուն ծաղիների բույրով, աղմուկով ու ծաղկած ծիրանենու թերթիկներով: Գարնանը ﬔնք հանդիպեցինք: Ես հանիպեցի քեզ և շատ ուրիշներին: Մենք սիրում էինք նայել գարնան աստղազարդ երկնիքին, սիորւմ էինք գարնան շոյող քաﬕն: Քաﬕն ուղղորդումէր ﬔզ առաջ գլորուկների նման: Մենք գլորուկներ չէինք: Նրանք, ովքեր հայտնվում էին ﬔր կողքին՝ ալարկոտ կատուների, գարնան քամու, ձյան առաջին փաթիլի նման, ﬓում էին: Մնում էին ՝չնայած նրան, որ ﬕ օր հեռանում էին:

Դու էլ կﬓաս և շատ ուրիշները, ովքեր կանցնեն իմ կողքով, կամ ում կողքով կանցնեմ ես: Դու նման էիր… չէ՛, դու նման չէիր ոչ ոքի: Դու Կայիր… Այդ գարնանը ես վազում էի: Վազում այն մոլեգարի նման, ում ետևից դևեր են ընկել: Վազում էի անվերջ ,առաջ, քամու հետ ﬕասին, և ո՛չ նրանով քշված գլորուկի նման…__