Նախաբան:Ադա
Ադան, երբ առաջին անգամ աչքերը բացեց , հենց այդ խորանարդում էր. մի փոքրիկ քառակուսի սենյակ՝կապույտ պատերով:Ադայի բոլոր հիշողությունները սահմանափակվում էին այդ խորանարդի մեջ: Նա մանկություն չուներ,չէր հիշում՝ ինչպես էր  ծնվել, ինչպես էր հայտնվել այդ սենյակում: Միակ բանը,որ գիտեր դա հենց այդ սենյակն էր՝ այդ խորհրդավոր խորանարդը: Իսկ ինչո՞վ էր այդ խորանարդը յուրահատուկ Ադայի համար. նա զգում էր,որ նրա բոլոր հարցերի պատասխաններն այդ խորանարդի պատերից այն կողմ են: Նա զգում էր, որ եթե ինչ-որ մի կերպ անցնի պատից ու հայտնվի դրսում, ապա նրա բոլոր հարցերը պատասխան կստանան: Բայց սենյակը ոչ մի դուռ չուներ, ոչ մի պատուհան չկար, իսկ լուսավորությունն ու ջերմությունն ապահովում էին հենց պատերը,որոնք լուսավոր էին ու տաք: Ինչքա՞ն ժամանակ էր, որ Ադան այդտեղ էր, ոչ ոք չգիտեր,անգամ հենց ինքը՝Ադան չգիտեր: Նա տարիք չուներ քանի որ նա ինչքան հեռու կարողանում էր հիշել, իրեն կենդանի էր հիշում: Երբեմն Ադան երկար ժամերով փորձում էր հիշել՝ թե ինչպես էր այս սենյակը այն ժամանակ, երբ ինքը չէր ապրում: Նրա դեմքը մռայլվում էր, աչքերը՝փակում, և եթե ինչ որ մեկը նրա դեմքին նայեր կհասկանար,որ խո՜րը մտածմունքի մեջ էր: Նա մտածում էր մտածում,բայց ավա՜ղ, չէր կարողանում հիշել ոչ մի բան:

Ադան մտածելու ու երազելու համար շատ ժամանակ էր ծախսում: Նա մտածում էր՝ի՞նչ կարող է լինել պատերից այն կողմ: Արդյո՞ք գեղեցիկ բաներ կան,իսկ հնարավոր է վտանգավոր խոչընդոտներ են նրան սպասում: Նա ոչ մի պատկերացում չուներ այդ մասին: Բայց զգում էր,գիտեր,որ պատերից այն կողմ ուրիշ մի աշխարհ է սպասում նրան և նա այդ աշխարհից սարսափում էր ,բայց միևնույն ժամանակ ձգվում դեպի այդ աշխարհը: Ադային հանգիստ չէր տալիս նաև խորանարդը լքելու միտքը: Նա շատ կապված էր այդ խորանարդի հետ և այն լքելն անգամ նրան հուզվելու աստիճան խռովում էր:

Իսկ ինչպե՞ս պետք է Ադան լքեր այդ խորանարդը: Առաստաղի վրա կար մի փոքիրկ կոճակ,որը սեղմելուց հետո առաստաղը բացվում էր: Ադան հազվադեպ էր այնտեղ լինում,քանի որ այսնտեղ պատերը լուսավոր չէին և այնտեղ շատ ցուրտ էր:Ադան պետք է մագլցելով  բարձրանար ու հասներ տանիքին որտեղ կար մի փոքրիկ դռնակ,որն ուղեկցում էր դեպի նոր աշխարհը:

Ադան բազմիցս փորձել էր անել դա, սակայն միշտ ճանապարհի կեսին նրա էներգիան սպառվում էր. նա ընկճվում էր և վերադառնում էր խորանարդի մեջ: Ադան զգում էր,որ նա դեռ պատրաստ չէ նոր աշխարհ դուրս գալու,սակայն միշտ փորձում էր, ձախողվում, հետո նորից փորձում, նորից ընկճվում, նորից փորձում…

 

Առաջին մաս:Արտասովոր առավոտը

Երբ այդ առավորը Ադան բացեց իր աչքերը միանգամից տարօրինակ զգացողություն պատեց նրան: Ինչոր բան նրան հուշում էր,որ նա այդ խորանարդում մենակ չէ: Եվ իրոք,երբ նա տրորեց աչքերն ու նայեց շուրջը , տեսավ,որ իրենից բացի այդ խորանարդում նստած է մի աղջիկ: Ադան մի քանի վայրկյան բերանը բաց նայում էր նրան: Աղջիկը բավականին գեղեցիկ էր,սակայն ամենից շատ Ադայի ուշադրությունը գրավել էր նրա բաճկոնը,որը ուներ նույն գույնը ինչ խորանարդի պատերը: Աղջիկը նստած էր գետնին,իսկ թիկունքը հենել էր պատին, ձեռքերը՝խաչել կրծքին: Նա մի ոտքը պարզել էր առաջ ,իսկ մյուսը կիսով չափ ծալել ու սառը հայացքով նայում էր Ադային: Ադան ապշած էր: Նա առաջին անգամ էր,որ տեսնում էր ինչ-որ մեկին ու նրա հայացքով այդ ինչ-որ մեկը բավականին գեղեցիկ երևույթ էր: Բայց կարծես թե այդ ինչ-որ մեկը շատ զարմացած չէր Ադային տեսնելով:

Իսկ միգուցե նա դրսից է,-խոսեց Ադայի ներքին ձայնը և նա դրանից ավելի շատ հրճվեց:Ադան չորեքթաթ մոտեցավ Աղջկան ու ձեռքը պարզեց դեպի նրա դեմքը: Ադան ուզում էր շոշափել նրան: Բայց աղջկան կարծես դա շատ դուր չեկավ , քանի որ նա իր ձեռքը պարզեց ու հարվածեց Ադայի ձեռքին: Ադան վախեցավ ու ետ քաշվեց: Աղջիկը մի քանի վայրկյան նայեց նրան ու հետո ասաց.

-Բարև:

-Բարև,- իրենից անկախ պատասխանեց Ադան ու զարմացավ.նա այսքան տարի ոչ մի խոսք չէր արտասանել ,իսկ հիմա տարօրինակ կերպով կարողանում էր խոսել: Ադան նայեց պատերին նրանք շատ թեթև թրթռում էին,իսկ այդ թրթռոցը երբեք չէր եղել:

-Փաստորեն կարողանու՞մ ես խոսել:

Ադան մի քիչ մտածեց:Նրա ուղեղում կամաց-կամաց ձևավորվում էին մտքերը,բայց ինչքան շատ էր մտածում պատերն այնքան շատ էին թրթռում և դա կարծես նկատեց աղջիկը ու սարսափեց:

-Հանգի՛ստ ,հանգի՛ստ,-ասաց նա ու նստած տեղից ելավ ծնկերի վրա ու ձեռքերը մեկնեց առաջ՝ափերը լայն բացելով:

Ադան թողեց մտածելն ու զարմացած նայեց աղջկան: Նրա միտքը նորից դատարկվեց ու պատերը վերադարձան իրենց սովորական վիճակին:Աղջիկը մի քանի վայրկյան մտածեց, իսկ հետո հարցրեց.

-Անունդ ի՞նչ է:

Պատերը նորից սկսեցին թեթև թրթռալ, Ադայի ուղեղում ինչ-որ բան հուշեց նրա անունը և նա ասաց.

-Ադա:

-Ես Արևիկն եմ.շատ հաճելի է,- ասաց աղջիկն ու ձեռքն առաջ մեկնեց: Ադան բռնեց նրա ձեռքը և նայեց աղջկան: Նա չգիտեր ՝ինչ պետք է անել: Այդ պահին նորից նրա ուղեղում ինչ-որ բան հուշեց նրան և Ադան թոթվեց աղջկա ձեռքը:

-Դու շատ մի մտածիր լա՞վ,- ասաց աղջիկը և վերջապես առաջին անգամ ժպտաց: Ադան նրա ասածը չհասկացավ,բայց գլխով համաձայնության նշան տվեց:

Աղջիկը թողեց Ադայի ձեռքն ու նորից նորից նստեց գետնին,հենվեց պատին ու աչքերը փակեց:Ադան նույնպես հենվեց պատին ու հայացքը հառեց աղջկա վրա:Նրա մտքում միայն մի բան էր տանջում նրան՝ո՞վ է այս աղջիկը:

Պատերը կամաց թրթռացին և Ադայի մոտ կարծես վերածնվեցին տարբեր հուշեր: Նա հիշեց,որ գոյություն ունի արական և իգական սեռերը, բայց երբ փորձեց ավելին հիշել, պատերը հանդարտվեցին: Աղջիկը պատերը թրթռուն լույսից աչքերը բացեց, նայեց պատերին,իսկ հետո Ադային:

-Դու ո՞վ ես,- հարցրեց Ադան:

-Արդեն ասեցի՝անունս Արևիկ է,-ասաց ու նորից փակեց աչքերը:

-Դու դրսի՞ց ես:

-Դրսի՞ց,-մռայլված դեմքով հարցրեց Արևիկը:

-Դե…այս խորանարդից դուրս:

-Այո,-շատ կարճ պատասխանեց Արևիկը:

-Իսկ ինչպե՞ս ես ներս եկել:

-Այնպես,ինչպես դու դուրս կգայիր:

-Այսինքն դու դուրսը տեսե՞լ ես,-հրճված պատասխանեց Ադան:

Արևիկը ժպտաց,ասես Ադայի հարցը նրան շատ մանկական թվաց:Նա մի քանի վայրկյան լռություն պահպանեց,հետո բացեց աչքերն ու ասաց.

-Այո:

-Կպատմե՞ս ինձ,-մանկական խանդավառությամբ հարցրեց Ադան:

-Հավատա չես ուզում իմանալ դրսի մասին,-Արևիկը նորից փակեց աչքերը:

Ադան նորից նրա ասածի իմաստը չհասկացավ,բայց նորից չստիպեց նրան խոսել:Մի քանի րոպե տիրեց քար լռություն: Ադան ,չնայած իր ողջ կյանքը լռության մեջ էր անցկացրել,բայց խոսալու աղմուկն այնքան հաճելի էր ,որ նա այլևս չդիմացավ և փորձեց խոսակցությունը վերսկսել:Նա ասաց.

-Իսկ ինչու՞ ես եկել այստեղ:

-Նույն պատճառով,որ դու ես եկել:

-Ես այստեղ չեմ եկել.ես ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել:

Արևիկը նորից ժպտաց ու չպատասխանեց:

-Գիտե՞ս,որ մարդիկ ուտելու ու խմելու կարիք ունեն:

Պատերը նորց սկսեցին թրթռալ ու Ադան սկսեց տարբեր պատկերներ հիշել՝հաց,պանիր,բրինձ,մի բաժակ ջուր, և երբ այս շարքը գնալով սկսեց ավելի շատանալ պատերը սկսեցին ավելի ուժգին թրթռալ: Արևիկը նորից սարսափեց,նա վեր կացավ, մոտեցավ Ադային ու ձեռքերը երկու կողմերից դրեց նրա ճակատին: Արևիկի ձեռքերը սառն էին և Ադայի միտքը կենտրոնացավ այդ սառնության վրա:

-Շատ մի՛ մտածիր:

-Ինչու՞:

-Վտանգավոր է:

Ադան մի քանի վայրկյան մտածեց,իսկ հետո նորից հարցրեց.

-Ինչու՞:

-Դու գիտե՞ս՝այստեղ ինչ տեղ է:

-Ոչ:

-Այս խորանարդը շատ յուրահատուկ հատկություն ունի:

-Ի՞նչ հատկություն:

Արևիկը մոտեցավ պատերից մեկին, սկսեց շոշափել ու ասաց.

-Այս պատերը ժամանակի ընթացքում կլանում են մարդու բոլոր հուշերը:Եթե ինչ որ մեկը այստեղ չափից շատ է մնում նա այլևս ոչինչ չի հիշում:Բայց պատերը նրան կենդանի են պահում:Այստեղ ՝օդի մեջ, բոլոր տեսակի նյութերը կան,որ անհրաժեշտ են մարդու համար: Մարդ կարող է երկար ժամանակ այստեղ ապրել առանց ուտելու ու խմելու:

Ադան Արևիկի ասածներից շատ քիչ էր հասկանում: Բայց նա զգում էր,որ երբ պատերը թրթռում էին նա սկսում էր ինչ-որ բաներ հիշել դրսի կյանքից: Երևի դա նշանակում էր ,որ Ադան հենց դրսից էր:

-Ուզում ես ասել,որ ես էլ դրսից եմ:

Արևիկը գլխով հաստատեց նրա ասածը:

-Իսկ ինչու՞ եմ եկել այստեղ:

Արևիկը նորից ժպտաց.

-Ես չգիտեմ:

Նա նորից նստեց ու գլուխը հենեց պատին:

-Ինչի՞ համար ես այդպես անում:

-Պատերը այսպես իմ հուշերը կլանում են իրենց մեջ:

-Իսկ ինչի՞ համար ես նրանց տալիս քո հուշերը:

Արևիկը աչքերը բացեց և Ադան այս անգամ նկատեց,որ դրանք կանաչ են: Արևիկը թարթեց իսկ հետո հարցրեց.

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Դու ուզում ես ինչ-որ բան մոռանա՞լ:

-Այո,-ասաց Արևիկը,խորը հոգոց հանեց ու նորից փակեց աչքերը:

-Ի՞նչ:

-Ուզու՞մ ես իմանալ:

-Այո:

Արևիկը մի քանի վարկյան լռեց.ասես տատանվում էր .պատմե՞լ Ադային,թե ոչ,բայց վերջապես իրեն հավաքեց,նստեց ծալապատիկ դիրքով, մի պահ մտքերը հավաքեց ու ասաց.

-Դե լսի…

 

Երկրորդ մաս:Արջուկը

Ես ապրում էի մի փոքրիկ գյուղում՝քաղաքից բավականաչափ հեռու: Այդ գյուղում շատ մարդ չէր ապրում,բայց ապրողներն էլ մի ընտանիք էին՝օգնում ու հասնում էին իրար դժվար պահերին:

Իմ զբաղմունքը որսորդությունն էր: Ես շաբաթը մի քանի անգամ դուրս էի գալիս անտառ ու որս էի անում:Երբեմն պատահում էր,որ գիշերը անցկացնում էի անտառում՝շանս հետ: Նրա անունը Արջուկ էր: Ինչու Արջու՞կ.քանի որ երբ հայրս առաջին անգամ նրան տուն բերեց ես նրան նմանեցրեցի արջի՝այն փոքր էր,բայց թմփլիկ ու գեր:Արջուկի հետ ես շատ մտերիմ էի,նրա հետ էի կիսում իմ բոլոր մտքերը,ցանկությունները, երազանքները և բացի դրանից Արջուկն իմ միակ որսընկերն էր: Նա ճարպիկ էր ու խելացի, և որ ամենակարևորն էր՝հավատարիմ:

Եվ մի օր էլ սովորականի նման դուրս եմ գալիս տնից ու շարժվում անտառ: Դեռ քանի քայլ չարած մայրս կանչում է ինձ: Ես ետ եմ դառնում ու տեսնում եմ նրան դռան շեմին կանգնած՝ձեռքին էլ մի պարկ: Ինձ համար ուտելիք էր պատրաստել: Մի պահ տատանվեցի. չէ՞ որ հետ դառնալը որսորդների համար լավ նշան չէ: Ես սնահավատ մարդ չեմ,բայց այդ պահին մի տարօրինակ սարսուռ անցավ մարմնովս.չէի ուզում հետ գնալ,բայց մյուս կողմից էլ առանց սնունդի որսը անհնար էր:

Մայրս,որ տեսավ կանգնած եմ և չեմ մոտենում զարմացավ.

-Արևի՞կ:Կերակուր չե՞ս տանում: Քո սիրած բրդուջներից եմ պատրաստել,-ասաց նա:

-Մա՜մ: Մի խնդրանք ունեմ.կլինի դու բերես:

-Ինչու՞:

-Դե՜,ճամփի կեսից հետ դառնալը լավ նշան չէ.ես էլ որսի եմ գնում:

Միանգամից հասկացա,որ մեծ սխալ եմ գործել.մայրս ատում է սնահավատությունն ու շատ զայրացավ: Ես չպետք է նրան այդպես ասեի,պետք էր ուղղակի ինչ-որ կերպ համոզել,որ նա մոտենար,սակայն արդեն ուշ էր:

-Դե սիրելիս,ես քո սնունդը դնում եմ այստեղ,-նա պարկը դրեց դռան շեմին,-քեզ բարի օր եմ մաղթում:

Ասաց ու գնաց ներս:

Սիրտս կոտրվեց: Որսը չսկսած մայրս ինձնից նեղացավ ու ես ստիպված պիտի հետ դառնայի:Արջուկը վնգստաց:Ես նայեցի նրան.«Պետք է ուժեղ լինել»,-մտածեցի ես ու շարժվեցի դեպի պարկը,վերցրեցի այն,ականջակալներս դրեցի ականջներիս ու մի ուրախ երաժշտության ուղեկցությամբ հատեցի սահմանն ու խորացա սաղարթախիտ անտառում:

sad-fraskatiԴեռ աշունն ամբողջությամբ անտառն իր տիրապետության տակ չէր վերցրել: Տերևաթափն արդեն սկսվել էր,բայց ծառերի տերևները իրենց վերջին դիմադրությունն էին ցույց տալիս քամուն ու անպարտելի աշնանը, և ես պարզ տեսնում էի քամու ու բնության մենամարտը, ես անգամ լսում էի: Արջուկը արդեն սովորել էր շարժվող ու թռչող տերևներին ու ուշադրություն չէր դարձնում նրանց: Ես հիշեցի,թե ինչպես նրան առաջին անգամ բերեցի անտառ: Այն ժամանակ նա հարձակվոմ էր ամեն մի շարժվող տերևի վրա ու հոշոտում,իսկ երբ իր ուզածը չէր գտնում, ուղղակի գլուխը բարձրացնում էր ու իր կապույտ աչուկներով մոլորված նայում էր ինձ:

Ես աչքի տակով նայեցի շանս. արդեն բավականին մեծացել էր, ու չնայած ես աշխատում էի շատ չմտածել այդ հարցի մասին,բայց ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը,որ նա մի օր ինձ լքելու է:Առանց նրա իմ կյանքը անիմաստ պիտի լիներ:

Մտքերով էի, երբ հանկարծ կենդանական քայլվածքի ձայն լսեցի:Ինչ-որ ճարպիկ և արագաշարժ կենդանի ծառերի արանքով առաջ էր ընթանում:Արջուկն էլ զգաց նրա ներկայությունն ու մոտեցավ ինձ և սկսեց անհանգիստ գռմռալ քթի տակ:

Ես զգույշ բարձրացրեցի զենքս և փորձեցի նորից լսել,բայց ձայնը կտրվեց: Ես փորձեցի հասկանալ՝կենդանին պատահաբար էր անցնում այդ տեղով,թե մենք նրա թիրախն էինք: Ես սկսեցի շարժվել կամաց, ուշադիր զննելով շուրջբոլորը: Ես աչքի տակով փնտրում էի մի ապաստարան,որտեղից ավելի հեշտ կլիներ տեղանքի հսկողությունը: Եվ վերջապես գտա մի մեծ ժայռակտոր և արագացված քայլերով սկսեցի մոտենալ դրան և հենց այդ պահին ես նորից լսեցի նույն տիպի ոտնաձայն,սակայն այս անգամ ձայնը ուրիշ կողմից եկավ: Դա նշանակում էր,որ կնդանին իրոք արագաշարժ էր կամ էլ այն մենակ չէր: Իսկ ո՞ր կենդանիներն են,որ իրենց որսը մենակ չեն կատարում:

Պատասխանը միանգամից դուրս եկավ ծառերի հետևից և հարձակվեց ինձ վրա:Ես վազելով հասա ժայռին, շրջվեցի բայց արդեն ուշ էր. գայլը բավականին մոտ էր: Երբ նրա հետին ոտքերը պոկվեցին գետնից և սրացած ճանկերն ուղղվեցին իմ ուղղությամբ, օդում հայտնվեց Արջուկն ու բռնեց կենդանու պարանոցից:Ես առիթից օգտվելով նշան բռնեցի և կանչեցի Արջուկին:Նա գայլին խփեց գետնին,հետո բարձրացրեց, նորից ուժեղ խփեց գետնին ու փախավ ինձ մոտ: Մինչ գայլը հարվածներից ուշքի կգար , արդեն ես մի փափուշտ մխրճեցի նրա գլխի մեջ:Արյունը վնասված տեղից դուրս ֆշշաց, ու կենդանին նորից ընկավ գետնին:Այն մի քանի վայրկյան թպրտաց իսկ հետո անշարժացավ:

Արջուկն իրենից շատ գոհ էր,բայց իմ սիրտը բաբախում էր ուժգին և արագ.ես գիտեի,որ դա միայն սկիզբն էր ,իսկ հաջորդ հարվածը շատ սպասեցնել չտվեց:

Կամաց, բայց ուշադիր քայլերով ծառերի ստվերներից դուրս եկավ գայլերի ոհմակը…սովա՜ծ:

Արջուկն էլ զգաց վտանգը ու ավելի մոտեցավ ինձ: Ես փորձեցի հաշվել նրանց,բայց տասնհինգից հետո այլևս չկարողացա:Պայքարն անիմաստ էր լինելու քանի որ նրանք բավականին շատ էին, և ես այդքան փամփուշտ չունեի: Իսկ ոհմակը կտրել էր մեր ՝դեպի գյուղ տանող ճանապարհը: Այն զգույշ էր և կարծես սպասում էր,որ առաջին քայլը ես կատարեմ,իսկ ես օգտվում էի նրանց զգուշությունից և մտածում էի փրկության մասին.գիտեի,որ նրանք սպասում են առաջին կրակոցին,որ հարձակումն սկսեն, և երբ արդեն ես ամբողջությամբ հուսահատվել էի հանկարծ մի միտք ծագեց  ուղեղումս:

Երբ գիշերները անտառում էի մնում , խարույկ վառելու համար միշտ մի շիշ սպիրտ էի վերցնում:

Ես առանց երկար-բարակ մտածելու պայուսակս հանեցի ուսիցս ու շպրտեցի ոհմակի մեջտեղը:Մինչ պայուսակը կհասներ գետնին, ես արդեն նշան էի բռնել այն կետը,որտեղ որ այն իջնելու էր:

Կրակոց ու միանգամից անտառի այդ հատվածը ջերմությունը գրավեց:Կրակը տարածվեց շուրջբոլորն ու ոհամկը իրար անցավ:Ոհմակի հետին մասը կրակից ու ապակու փշրանքներից,որոնք մխրճվել էին գայլերի մարմինների մեջ, սկսեց նահանջել: Բայց ոհմակի առջևից եկող տասը գայլերը ուշադրություն չդարձրեցին և միանգամից սկսեցին հարձակումը:

Ես այս փոքրիկ հաղթանակից գոնտեպնդվեցի և ամբողջ ուժերս կենտրոնացրեցի պայքարի վրա: Ես մտածում էի միայն հաղթանակաի մասին.չէ՞ որ գյուղի բոլոր տղամարդիկ ինձ նախատում էին՝ասելով,որ որսը կնոջ համար չէ,իսկ այս հաղթանակից հետո բոլորը կսկսեին ինձ հարգել, սիրել ու գնահատել:

Առաջին գայլը սատկեց հենց հարձակման սկզբից : Ես հրացանի փողը համարյա կիսով չափ մտցրեցի նրա բերանն ու կրակեցի՝այնպես,որ նրա մարմինը ուղղակի պայթեց և իմ ամբողջ հագուստը արնաշաղախ արեց: Դա ինձ չկանգնեցրեց.ես այլևս ոչինչ չէի զգում և ժամանակս ինձ մաքրելու վրա ծախսելու փոխարեն հանեցի դաշույնս և այն մխրճեցի արդեն թռիչքն սկսած երկրորդ գայլի որովայնը: Ես ասես օդում որսացի նրան ու սկսեցի պտտվել: Շուռ եկա ու գայլին շպրտեցի ,արդեն երրորդի վրա,ինչը ինձ մի քան վայրկյան ժամանակ տվեց:

Մինչ ես պայքարում էի երեք գայլերի հետ, Արջուկը խեղդամահ արեց չորրորդին:

Ես գոռացի նրա անունը, սկսեցի վազել ու էլ ավելի խորանալ անտառի խորքերը: Արջուկը թողեց գայլին և սկսեց վազել իմ հետևից:

wolf_fight_sketch_by_silvercrossfox-d37ogknԱնտառն իմ երկրորդ տունն էր.այն շատ լավ էի ճանաչում:Երբ ոհմակից մի քանի քայլ առաջ ընկա հիշեցի,որ մոտակայքում մի քարանձավ կար,որի անցքը բավականին նեղ էր:Ոգևորեցի Արջուկին,որ ավելի արագ վազի ու քայլերս ուղղեցի դեպի քարանձավը:Այն շատ հեռու չէր:Ես մոտեցա անցքին,ներս նետվեցի ու Արջուկին էլ օգնեցի,որ ներս գա:Երբ արդեն ներսում էինք ես մոտակա ամեն ինչ մոտեցնում էի անցքին,որ այն հնարավորինս փակ լինի: Եվ գայլերն էլ շոտով գտան մեզ,հարձակվեցին և սկսեցին փորփրել քարանձավի մուտքը:Ես պահը օգտագործելով լիցքավորեցի փամփուշտներս,բայց երբ նրանցից ևս մեկին ուղարկեցի այն աշխարհ գայլերը ցրվեցին.երևի հասկացել էին,որ եթե երկար մնային այդտեղ, հերթով բոլորին կգնդակահարեի:

Մի քանի րոպե անցավ մինչև հասկացա թե ինչ լուրջ փորձանքի մեջ եմ հայտնվել.ես ո՛չ սնունդ ունեի,ո՛չ ջուր,իսկ փամփուշտներս էլ կամաց-կամաց վերջանում էին:Միակ դրական բանը այն էր,որ մինչև մայրամուտ բավականին ժամանակ ունեի.երբ քարանձավ մտա համարյա կեսօր էր: Ես սկսեցի մտածել, թե ինչու էին գայլերն այդքան մոտեցել անտառի սահմանին.չէ որ նրանք առաջ այդքան շատ չէին և հիմնականում ապրում էին անտառի խորքերում:

Մտածեցի երևի սնունդը արդեն վերջացել էր,չէ որ արդեն աշուն էր և նրանք երևի եկել անտառի այս հատվածը սնունդ որոնելու:

Այդ պահին Արջուկն սկսեց հաչալ ու հարձակվեց ինչ-որ բանի վրա:Ես սարսափած զենքս բարձրացրեցի:Սակայն քարանձավում կիսամութ էր ինչի պատճառով չկարողացա տեսնել Արջուկին:Արջուկի ձայնը մարեց:Ես կանչեցի նրան մի քանի անգամ,բայց պատասխան չեկավ:Սկսեցի վախենալ:Մտածեցի՝չլինի՞ թե գայլերը ինչ որ կերպ մտել են քարանձավ,իսկ հնարավոր էր,որ քարանձավը այլ մուտք էլ ուներ:Մինչ ես կորոշեի անելիքս Արջուկը վերադարձավ՝ժանիքներին իր որսը՝մի չղջիկ: Ես ուրախացա Արջուկին տեսնելով՝քանի որ նա իր հետ բերեց նաև մեր փրկությունը:

Կեսօրից անց էր,երբ դուրս եկանք քարանձավից:Չնայած,որ գայլերը չկային,բայց նրանց փոխարեն ինձ սպասում էր ավելի տհաճ մի անակնկալ՝հրդեհ:Անտառը վառվում էր:Կրակը մի հսկա հրեշի նման կլանում էր ծառերն ու ճտճտում:Այդ ճտճտոցը շատ ավելի ահավոր էր,քան հրեշների ոռնոցները:Այն կարծես հասնում էր մինչև ուղեղի խորքերն ու հուշում գալիք մահվան մասին:Ես իսկույն հասկացա,որ վառված սպիրտը այրել էր ծառերն ու հրդեհ առաջացրել:Սարսափից բացի ինձ մոտ առաջացավ խորը մեղքի զգացում.չէ որ անտառն իմ տունն էր:

Ես քարացա:Ապշած նայում էի իմ տանը,որն այրվում էր կրակների անգութ բոցերի մեջ.տուն,որտեղ ես մեծացել էի,որտեղ գտել էի իմ ամենասիրելի զբամունքը:Իսկ հիմա այն կամաց-կամաց ոչնչանում էր իմ աչքի առաջ ու որ ամենավատն էր՝ես էի մեղավոր:

Մի պահ մոռացա ինձ սպառնացող վտանգը,բայց հետո Արջուկն սկսեց մռնչալ.վախեցել էր:Ես փորձեցի մոռանալ անտառի մասին, շրջվեցի ու սկսեցի վազել դեպի գյուղ:

Ես երկու չղջիկ պահել էի ձեռքումս իսկ մնացածին՝ինչքան որ տեղավորվում էին պահել էի գրպանումս:«Գնացի՛նք» ,-ասացի Արջուկին ու սկսեցի վազել.չէի ուզում երկար դուրսը մնայինք.միգուցե ավելի ճիշտ կլիներ զգուշությամբ շարժվեինք բայց այդ պահին ես միայն ուզում էի տուն հասնել:

Վազում էինք,երբ նորից իմ ականջին հասան տհաճ ոտնաձայները,բայց այս անգամ ոտնաձայները շատ էին:Մի քանի քայլ էլ արեցի ու իմ առջև նորից կանգնած էր ոհմակը,բայց այս անգամ ոչ միայն սոված,այլև՝զայրացած ու վրեժի զգացումով լցված: Ես տեսա մի քանի գայլերի,որոնց մարմինների վրա դեռ երևում էին այրվածքներ ու փայլում էին ապակու կտորներ:

Չհապաղեցի ու առաջին չղջիկս նետեցի ոհմակի ուղղությամբ և մի պահ թվաց,որ սովը հաղթեց նրանց զայրույթին ու նրանք հավաքվեցին չղջիկն ուտելու համար,սակայն նրանք՝ում հաստատ բաժին չէր հասնելու ,շուռ եկան ու նորից սկսեցին ինձ հետևել:Ես շպրտեցի նաև երկրորդ չղջիկը:Հետո երրորդը,իսկ մի քանի րոպե հետո չորրորդը:Իսկ երբ վերջացան չղջիկները , ես ուսիցս հանեցի հրացանս ու փամփուշտներս դատարկեցի գայլերի վրա:

Վազում էինք: Մեզ փրկությունից բաժանում էր ընդհամենը երեք րոպե:Հրդեհը հեռվից մոտենում էր, ես նորից լսում էի նրա ճտճտոցը, բայց արդեն տեսնում էի գյուղի առաջին տները:Ուրախությունս այնքան շատացավ,որ չնկատեցի իմ առջևում ընկած մեծ քարի կտորը:

Երբ ոտքս դիպավ դրան, ցավը կայծակնային արագությամբ տարածվեց մարմնովս մեկ:Ես ընկա գետնին:Եվ մի պահի ընթացքում ամբողջ ուրախությունս ու փրկության հույսս ասես էլեկտրականության նման անցան հողին:Արջուկը մի քանի քայլ առաջ գնաց, հետո նորից հետ եկավ ու ինձ քաջալերեց ,որ կանգնեմ ու շարունակեմ ճանապարհը,բայց անիմաստ էր,ոտքս այնպես էր իր սովորական տեսքից ծռվել,որ ես համոզված էի,որ կոտրված է:

Ես շրջվեցի ու պառկեցի մեջքիս վրա ու տեսա,որ ոհմակը կանգնած է իմ առջև՝վերակազմավորված,իսկ նրանց հետևից մոտենում էր նաև հրդեհը:Արջուկը գռմռաց ու հարձակվեց նրանց վրա:Կանչեցի նրան,բայց ասես ինչ որ բան կոկորդս սեղմում էր,ականջներս խլացել էին ու միայն հրդեհի ճտճտոցն էի լսում:Արցունքներս ակամայից հոսում էին.չէ՞ որ փառքն ու հաղթանակն այդքան մոտ էր:Եվ ես ինձ խղճալի տեսա կողքից:Ես՝կին որսորդս ,հիմա ընկած էի գայլերի ոհմակի առջև:

Արջուկը ձախ ու աջ հարձակվելով տապալում էր գայլերին ու խեղդամահ անում,սակայն ոհմակը չէր շտապում:Այն սպասում էր,թե երբ Արջուկն ուժասպառ կլինի ու կհանձնվի:Արջուկը շրջափակվեց գայլերի մեջ ու ես զգացի,թե նրանցից մի քանիսն ինչպես են մոտենում ինձ՝լուռ ու աննկատ:Ես աչքերս փակեցի ու սկսեցի արտասվել:Գայլերը զգացին իրենց հաղթանակն ու սկսեցին վրա տալ:Ես զգում էի,թե ինչպես է նրանց ժանիքները մխրճվում մարմնիս տարբեր մասերի մեջ:Նրանք պոկում էին մարմնիս միսն ու ագահաբար ծամում:

Արջուկը սկսեց հաչալ ու վերադարձավ ինձ մոտ:Ինձ կրծոտող գայլերը վախից հեռացան:Աչքերս բացեցի:Արջուկն այլևս այն սպիտակ ու փամփլիկ շունիկը չէր.հիմա շաղախված արյունով,թաթը վնասել էր ու կաղում էր:Նա իր ամբողջ մարմնով ծածկեց ինձ ու սկսեց թախանձագին ոռնալ:Գայլերը նորից ագահաբար վրա տվեցին ու սկսեցին հոշոտել նրան,բայց Արջուկն իր մարմինը չշարժեց,որ գայլերը ինձ չհասնեն:Գայլերին նաև առաջ էր մղում հրդեհը,որն արդեն բավակաին մոտ էր, և եթե գայլերն այդքան սոված չլինեին, երևի կգերադասեին փախուստը,սակայն նրանք շտապում էին մի պատառ պոկել ու նոր փախնել:

Ցավն ուղղակի անտանելի էր և արդեն դրան գումարվել էր անտանելի տոթը,որն ուղղակի խեղդամահ էր անում …

Կրակոցների շարան անցան օդով և ես զգացի թե ինչպես մի քանի գայլեր ուղղակի ընկան գետնին:

Ինչ-որ մեկը կանչեց ինձ՝հայրս էր:Ես նորից ուրախացա ու կանչեցի նրան:Նա նորից կանչեց ինձ ու վազեց իմ ուղղությամբ:Հայրս անվանի որսորդ էր:Նա գայլերին ուղղակի գնդակների նման այս ու այն կողմ էր շպրտում ու մոտենում էր ինձ:Վերջին գայլին նա քացով հեռացրեց Արջուկի վրայից,մի ձեռքով նրան բարձրացրեց,մյուսով՝ինձ և ես տեսա նրա դեմքը,բայց,ավա՜ղ,չկարողացա ինչ որ բան ասել,քանի որ ուժասպառ եղա ու աչքես փակվեց:

Երբ արթնացա տանն էի՝անկողնուս մեջ:Մայրս կողքիս էր՝աթոռին նստած՝գլուխն ափերի մեջ առած.քնած էր:Մի քանի վայրկյան հետո ցավերն սկսվեցին:Մարմինս ցավից մրմռում էր:Ոտքս պինդ փաթաթված էր,իսկ պատրվածքները ծածկված էին վիրակապերով:Փորձեցի մորս կանչել,բայց չէր ստացվում. կոկորդս չորացել էր:Վերջապես ,մի կերպ կոկորդիցս մի խռպոտ ձայն հանեցի,ինչը  արթնացրեց նրան: Նա անհանգստացած էր:Անընդհատ անունս էր տալիս,ու հարցնում լավ եմ, թե ոչ:Հետո կանչեց հորս:Հայրս սենյակ մտավ ու նայեց ինձ,հետո հարցրեց արդյոք լա՞վ եմ:Ես պատասխանեցի՝ այո ,իսկ հետո հարցրեցի, թե ուր է Արջուկը:Ծնողներս նայեցին իրար երեսի ու լռեցին:Այդ պահին ինձ թվաց,թե սիրտս տեղից պոկվեց ու ընկավ:Ես ինձ փորձեցի դուրս գցել անկողնուց,բայց չկարողացա շարժվել:

Մայրս օգնեց,որ նստեմ հենց անկողնու մեջ ու ես տեսա Արջուկին՝իմ սենյակի հատակին պառկած:Ինչպես միշտ իր կապույտ ու գեղեցիկ աչքերը հառել էր վրաս:Ինձ տեսնելով ուրախացավ ու դանդաղ սկսեց պոչը շարժել:Արջուկը վատ վիճակում էր:Նա մազաթափվել էր:Մայրս ասաց,որ վերքի միջով վարակ է անցել, և բացի այդ գայլերը կրծոտելով հասել են նաև նրա ներքին օրգաններին ու դրանք վնասել:

Անցավ մի քանի օր և ես կամաց կամաց առողջացա:Ոտքս դեռ վիրակապված էր բայց կարողանում էի հենակներով քայլել:Ես Արջուկին տարա դուրս,մենք նստեցինք անտառի եզրին՝հենց այնտեղ որտեղից ,որ սկսել էինք մեր ճանապարհորդությունը:Հիմա արդեն անտառը համարյա ամբողջությամբ այրված էր:Մի քանի օր տևել էր,մինչև կարողացել էին մարել սահմանային մասի կրակը,սակայն անտառի խորքը փրկել չէր հաջողվել:Ես Արջուկին առա գրկումս ու ակամայից սկսեցի արտասվել:Խոսքեր չէի գտնում շանս հետ խոսալու համար:Ամբողջ մարմնովս ասես մի թույն էր անցնում՝այն գիտակցությունը,որ ես այլևս նման լավ ընկերներ երբեք չեմ ունենալու:Ընկերներ,որոնք ինձ կյանք տվեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին ինձ:

Արջուկը մեռավ հենց ձեռքերիս մեջ:Նա նայեց դեմքիս և ինձ մոտ այնպիսի տպավորություն առաջացավ,որ նա ժպտաց՝աչքերը փակելուց առաջ…

 

Երրորդ մաս:Որոշում

Երբ Արևիկն ավարտեց, տիրեց երկար և ծանր լռություն: Ադան ոչ մի կերպ չէր կարողանում կենտրոնանալ:Մի կողմից Արևիկի պատմությունն էր նրան հուզել,իսկ մյուս կողմից նա անընդհատ տարբեր տեսարաններ էր հիշում՝անտառ,գայլ ,շուն…Իսկ ամենաշատը նրան հետաքրքրում էր, թե նա ինչն է մոռացել այս չորս պատերի մեջ: Ադան հայացքն ուղղեց Արևիկի վրա: Մի քանի վայրկյան մտածեց,իսկ հետո ասաց.

-Ցավում եմ:

Արևիկը չպատասխանեց, և Ադան դրանից վատ զգաց.նա չէր ուզում նրան տեսնել նման վիճակում,բայց չգիտեր՝ինչպես  օգնել նրան:

Լռությունը երկար շարունակվեց, մինչև Ադան հարցրեց.

-Իսկ դու ինչպե՞ս գտար այս սենյակը:

-Մագդան ասեց,- պատասխանեց Արևիկը:

-Մագդան ո՞վ է:

-Բարի Մագդան,-Արևիկը մի պահ ժպտաց ոմն Մագդային հիշելով,իսկ հետո շարունակեց,-նա մեր գյուղի հեքիմն էր՝կախարդը:Ես նրա կախարդանքներին չէի հավատում, բայց չէի կարող չընդունել, որ նա շատ բարի մարդ է:Երբ գյուղացին բերք չէր ունենում,կամ մի ընտանիք չէր կարողանում երեխա ունենալ ,դիմում էին նրան:Նա աղոթքներ էր կարդում, կախարդություններ էր անում:Ես երբեք նրա մոտ չէի գնացել,բայց մի օր խնդրեցի նրան,որ ինձ օգնի մոռանալ այս ամբողջ պատմությունը: Չէի էլ հավատում, ուղղակի մխիթարվելու կարիք ունեի: Մագդան ինձ պատմեց այս սենյակի մասին ու ասաց,որ կարող եմ ամեն ինչ այստեղ մոռանալ:

-Իսկ դու ինչպե՞ս գտար այս տեղը:

-Ուղղակի անցա ձորից:

Ադայի ուղեղում առաջացան ձորի պատկերներ:

-Ձորի՞ց:

-Ահա:Մեր գյուղի վերջում մի ձոր կա,որի երկու կողմերը իրար միացված են մի բարակ կամրջով:Ասում են՝ միայն այն մարդն է կարողանում անցնել այդ կամրջով ու չընկնել,որ հոգու խորքից այս սենյակին հասնելու ցանկություն ունի:

-Իսկ նրանք,ովքեր ուզում են հետ գնալ:

Արևիկը մի պահ լռեց,իսկ հետո զարմացած նայեց Ադային.

-Դու ուզում ես հե՞տ գնալ:

Ադան չպատասխանեց,բայց չհասկացավ՝ինչու Արևիկն այդ աստիճան զարմացավ:

-Գժվե՞լ ես:

-Ինչու՞:Ես ուզում եմ իմանալ ՝ինչ եմ մոռացել այս պատերի մեջ:

-Իսկ չես մտածում,որ եթե դու այստեղ ես, ուրեմն դա նշանակում է,որ չես ուզում հիշել:

-Այսի՞նքն:

-Դու այստեղ եկել ես,որ ինչ որ բան մոռանաս,իսկ հիմա դու մոռացել ես:Ի՞նչ իմաստ ունի հիշելը:

-Ախր ինձ շատ հետաքրքիր է:Միգուցե ես էլ քո նման ծնողներ եմ ունեցել,հնարավոր է քո նման ես էլ մի հավատարիմ շուն եմ ունեցել:

-Հավատա ինձ.մոռանալն ամենալավ տարբերակն է:

Ադան ընկավ մտածմունքների մեջ:Մի կողմից իրեն խելագարության էր հասցնում այն միտքը,որ նա դրսի աշխարհից է և ուզում էր անպատճառ բացահայտել իր անցյալը,բայց մյուս կողմից Արևիկի ասածները շատ տրամաբանական էին.եթե նա որոշել էր հրաժարվել այս կյանքից ինչ որ բանի համար, ի՞նչ իմաստ կար նորից հիշել այդ բանը:

Երբ քնեց, Ադան երազ տեսավ:Նա իր երազում որսորդ էր ու վազում էր անտառում,նրա կողքից վազում էր Արջուկն ու խաղում նրա հետ,իսկ հեռվում նա տեսավ Արևիկին,որը ժպտում էր: Արևիկի ժպիտը տեսնելով Ադան իրեն երջանիկ զգաց.նա հասկացավ,որ Արևիկի աչքերը ավելի գեղեցիկն են այն ժամանակ,երբ նա ժպտում է,այլ ոչ արտասվում:

Ադայի երազը բարի էր,քանի որ ծառերի արանքներից դուրս եկան գայլերը և սկսեցին Արջուկի հետ խաղալ,բոլորը ուրախ էին…

Երբ Ադան արթնացավ,սիրտը շատ ուժեղ զարկում էր:Նա տեսավ Արևիկին,որը քնած էր, և Ադային մի տարօրինակ տխրություն պատեց: Հիմա այս խորանարդը նրան ավելի հարազատ էր թվում,քանի որ նրա մեջ կար Արևիկը: Նրան լքելու միտքը Ադային դուր չէր գալիս.նա ուզում էր միշտ Արևիկին տեսնել:

Բայց հետո նորից եկավ նոր աշխարհը բացահայտելու ցանկությունը:Ադան նայեց Արևիկին,իսկ հետո շոշափեց խորանարդի պատը:Ասես նրանից օգնություն էր խնդրում:

«Ես կգնամ ու կվերադառնամ»,-մտածեց Ադան,պառկեց,փակեց աչքերն ու նորից քնեց:

***

Արևկը չէր հավանում Ադայի միտքը:Նա պնդում էր,որ խորանարդից դուրս գալն անիմաստ է:Բայց Ադան չէր կարողանում հրաժարվել այդ մտքից:Վերջապես՝երկար վիճաբանալուց հետո,Արևիկը նստեց պատի տակ,ձեռքերը խաչեց, ուսերը վեր քաշեց ու ասաց.

-Արա այն ինչ ուզում ես:

Այս խոսքերը կոտրեցին Ադայի սիտը:Նա ավելի գոտեպնդիչ խոսքի էր սպասում: Բայց Արևիկը չէր համոզվում:

Երկար լռությունից հետո Ադան կանգնեց ու առաստաղի վրայի կոճակը սեղմեց: Շարժիչի ձայն լսվեց ու տանիքը սկսեց ահռելի դխդխկոցով բացվել: Չնայած,որ Ադան գիտեր տանիքից այն կողմ ինչ տեսարան էր նրան սպասվում,բայց այնուամենայնիվ, երբ տեսավ մութ և երկար թունելը, մարմնով սարսուռ անցավ:

-Դու այս հարթ պատերով չես կարող բարձրանալ:

-Իսկ դու ինչպե՞ս իջար այստեղ:

Արևիկը մի պահ չպատասխանեց,իսկ հետո դժգոհ դեմքով ասաց.

-Պարանով:

Ադան մի քանի վայրկյան նայեց Արևիկին,ասես չէր հասկանում նրա դժգոհության պատճառը, իսկ հետո նայեց վերև և երբ աչքերը մի փոքր կկոցեց, մթության մեջ նշմարեց կախված պարանը: Ադան ժպտաց.նա զգաց,որ Արևիկը նույնպես չի հաշտվում իր գնալու մտքի հետ:Ադան ձեռքերը պարզեց,բռնեց խորանարդի եզրերից և իրեն քաշեց վեր:Երբ մինչև գոտկատեղը դուրս էր խորանարդից, նստեց խորանարդի շրջանակին(Թունելը նույնպես քառակուսի էր,բայց նրա կողմերը ավելի երկար էին քան խորանարդի կողմերը):

Ադան նայեց ներքև ու նորից տեսավ Արևիկի աչքերը,բայց դրանք տխուր էին,այլ ոչ այնքան ուրախ,որքան երազում:

-Դու ինձ մենակ ես թողնում:

Ադան մի քանի վայրկյան մտածեց,իսկ հետո ասաց.

-Ես վերադառնալու եմ,-բայց միանգամից  նա զգաց,որ ինքն այդքան էլ վստահ չէ:

Արևիկի զայրույթն անցավ: Նա մի քանի վայրկան էլ նայեց Ադային,իսկ հետո ասաց.

-Զգույշ կլինես:

Ադան գլխով արեց,բռնեց պարանը,ոտքերը հպեց պատին և սկսեց մագլցել թունելի պատերով՝որն իրեն ուղեկցում էին դեպի նոր աշխարհը:

 

Չորրորդ մաս:Ճամփորդություն

Ադան անցավ բարձրության այն սահմանը,որին միշտ հասնում էր:Երբ նա պարան չուներ, ստիպված ձեռքերն ու ոտքերը մխրճում էր պատերի ճեղքերի մեջ և այդպես մագլցում:Դա շատ արագ նրան հոգնեցնում էր:Իսկ հիմա Ադան հանգիստ բարձրանում էր՝չնայած,որ հիմա էլ ահագին էներգիա էր ծախսում:

Բարձրանալուց  ընթացքում Ադայի մեջ իրար հետ կռվում էին երկու տարբեր զգացմունքներ:Մեկը նոր աշխարհը բացահայտելու ուրախությունն էր,որը Ադային ուժ էր տալիս:Նա ասես այն երեխան լիներ,որ պետք է բացեր իր ամանորի նվերը,իսկ մյուս կողմից Ադայի գլխում պտտվում էր Արևիկի ձայնը.«Զգույշ կլինես»: Ադան մեկ-մեկ կանգ էր առնում շունչ առնելու համար,իսկ հետո շարունակում: Նա չգիտեր,թե պարանի վերջը որտեղ է և որտեղից է այն ամրացված,քանիոր թունելը մութ էր և Ադան հազիվ կարողանում էր տեսնել միայն պարանի այն հատվածը,որը նա բռնել էր ձեռքով:

Երբ Ադան մի փոքր հեռացավ խորանարդից վերջինիս տանիքը նորից ահագին դխդխկոցով փակվեց և թունելում լույսը վերացավ:

Ադան երկար ժամանակ մագլցում էր. նա ժամանակն ու սառնությունը չէր զգում. նա իր ամբողջ ուժերը հանձնել էր ձեռքրին ու ոտքերին և փորձում էր մտածել միայն հաղթանակի մասին:

Եվ վերջապես Ադայի գլուխը դիպավ պինդ առաստաղի:Ադան թողեց մի ձեռքն ու սկսեց շոշափել առաստաղը,որը ոչ թե քարից էր,այլ երկաթից: Ադան գուշակեց,որ դա հենց այն դուռն էր որով նա պետք է դուրս գար և իրոք ՝նա գտավ բռնակը,բացեց դուռը և հրեց, բայց այն բավականին ծանր էր և հեշտությամբ չբացվեց: Ադան նորից հրեց դուռը:Այս անգամ այն մի փոքր բացվեց,այնպես որ մի վայրկյան թունելը լուսավորվեց , իսկ հետո նորից փակվեց: Ադան սարսափեց. նա չէր կարողանում բացել դուռը:Մի՞թե սա վերջն էր,մի՞թե այսքան շուտ նա պարտվեց: Ադան ամբողջ ուժով փորձեց կենտրոնանալ,բայց նրա թևերն արդեն հոգնել էին և նա հասկանում էր,որ երկար ժամանակ չէր կարող այդ վիճակով այդտեղ սպասել: Հուսահատված մի անգամ էլ փորձեց ուսով բացել դուռը,բայց նորից այն փակվեց: Ադան մտածեց մի քանի վայրկյան,իսկ հետո կարծես թե լուծումը գտավ:

Ադան ոտքը շարժելով պարանը փաթաթեց վերջինիս շուրջը,իսկ հետո թողեց պարանն ու կախվեց բռնակից,որը շրջանաձև էր(ըստ երևույթի դուռը փակվում էր,երբ բռնակը պտտացնում էին ինչ որ ուղղությամբ),հետո ճոճվեց ու ոտքերով գտավ պատը:Առաջին անգամ ոտքերը սահեցին և Ադան նորից ուղղահայաց դիրքով կախված մնաց:Այստեղ Ադան նորից վախեցավ ու փորձեց չմտածել,թե ինչ կլինի,եթե նա բաց թողնի բռնակը:
Ադան փորձեց նորից և այս անգամ իրեն ավելի թափ տվեց այնպես,որ ոտքերն այս անգամ ավելի բարձր տեղ դիպան և նա, ոտքերին հենվելով, փորի վրա կիսապառկած դիրք ընդունեց:Իսկ հետո սկսեց կամաց-կամաց քայլել և բարձրանալ պատով և դուռը հրելով սկսեց կամաց կամաց բացել այն:

Երբ դուռը բավականաչափ բացվեց, Ադան իր վերջին ուժով հրեց այն և թողեց բռնակը:Դուռը բացվեց,բայց Ադան գլխի վրա սկսեց վայր ընկնել:

Բարեբախտաբար նրա ոտքին փաթաթված պարանն ինչ որ չափով կասեցրեց նրա արագությունը,ինչը և հնարավորություն տվեց Ադային մի վայրկյանի ընթացքում գտնել և ձեռքերով պինդ բռնվել պարանից:Ադան ակրոբատների նման օդում գլուխկոնծի տվեց,իսկ հետո իներցիայով ճոճվեց ու ուժեղ դիպավ պատին:Երբ բոլոր շարժումները դադարեցին Ադան միայն լսում էր իր սրտի ձայնը,որ զարկում էր այնքան ուժեղ, ասես ուզում էր դուրս գալ տեղից:

Ադան չսպասեց մինչև հանգստանար.նրա ուժերն արդեն վաղուց սպառվել էին:

Հիմա դուռը բաց էր և Ադան պարզորեն տեսնում էր թունելի քարե պատերը և թունելի վերջի կարմիր շրջանակաը,որն ըստ երևույթի պատկանում էր դռանը:

Ադան սկսեց նորից մագլցել ու վերջապես հասավ անցքին:Նա ձեռքերը պինդ ամրացրեց շրջանակին,հետո իրեն քաշեց ու դուրս եկավ թունելից:

***

Ադան երկար ժամանակ քարացած նստեց գետնին: Նա իր երկրորդ կյանքում առաջին անգամ զգաց քամին: Ադան աչքերը փակեց ու ակամայից ժպտաց: Քամին շոյում էր նրա դեմքը,իսկ օդը դրսում շատ ավելի թարմ էր քան խորանարդի օդը: Ադան խորը շունչ քաշեց և ամբողջ թոքերը լսցրեց թարմ օդով:

Հետո՝երբ հաղթանակաի քաղցր զգացողությունը անցավ, Ադան սկսեց զգալ վերքերի կծկծոցն ու հոգնածությունը: Ոտքի այն մասը,որին փաթաթվել էր պարանը վայր չընկնելու համար, քերծվել էր, ճակատին կապտուկ էր առաջացել ,երբ դիպավ պատին,իսկ գլուխն ու ուսերը ծանր դռան հետ կռիվ տալուց ցավում էին: Ադան փորձեց կանգնել,բայց միանգամից նրա մոտ գլխապտույտ սկսվեց ու նա ընկավ գետինի:

Գետինը ձյունածածկ էր,բայց Ադան իհարկե չգիտեր՝ ինչ բան է ձյունը:Բայց նրա սառնությունից կանգնեց ու զարմացած նայեց շուրջը: Ադան երբեք այսքան մեծ տեսադաշտ չէր ունեցել և չնայած,որ մրսում էր,բայց աչք կտրել նման գեղեցիկ տեսարանից՝նրան չէր հաջողվում:

Ադան գտնվում էր մի սաղարթախիտ անտառի եզրին: Նրա հետևից անկանոն աճել էին մշտադալար եղևնիները,իսկ առջևից բացվում էր մի սարսափելի տեսարան՝ձորը:

Ադան հայացքով փնտրեց կամուրջը, բայց  չգտավ:Ադան չէր հավատում,որ կարող է այսքան երկար կամուրջ գոյություն ունենալ,որ կկապեր ձորի այս մասը՝մյուսին.հեռավորությունը ահռելի էր:

Ադայի հագին մի բարակ կտորե շապիկ էր և մի կտորե տաբատ:Նա արդեն կամաց-կամաց սկսում էր մրսել,քանի որ սովոր չէր դրսի եղանակին:

Նա սկսեց քայլել:Քայլում էր ձորի բերանով ու փնտրում կամուրջը: Մի քիչ հետո նա սկսեց ձեռքի ափերը իրար շփելով տաքանալ,բայց ապարդյուն,ցուրտը գնալով սաստկանում էր:

Ադան մի քանի ժամ քայլեց և վերջապես սով զգաց: Խորանարդի պատերը նրան կերակրում էին,բայց այստեղ նա ստիպված պետք է սնվեր:Ադան մտավ անտառ և սկսեց միրգ որոնել, սակայն ձմեռվա կեսին,եղևնիների մեջ բնականաբար նա ուտելու բան չգտավ: Հետո փորձեց ուտել եղևնիների տերևները,բայց չկարողացավ:Դուրս թքեց ու շարունակեց ճանապարհը:

Մոտ կես ժամ անիմաստ սնունդ որոնելուց հետո Ադան որոշեց վերադառնալ ճանապարհին:Նա հույս ուներ,որ Մագդան իրեն կօգնի ու սնունդ կտա,երբ հասնի գյուղ:

Արևն արդեն մայր էր մտնում երբ Ադան գտավ կամուրջը և նրա հիասթափությունը էլ ավելի շատացավ.կամուրջ կոչվածն իրականում մի բարակ պարանով իրար միացված փայտերի կույտ էր,որը ճոճվում էր քամուց և ժամանակ առ ժամանակ փայտերից մեկը պոկվում ու անհետանում էր ձորի հատակին կուտակված մառախուղի մեջ: Ադան իրեն պատկերացրեց այդ փայտի կտորներից մեկի փոխարեն ու սարսափեց: Նա նախ որոշեց սպասել մինչև արևածագն ու հետո անցնել կամուրջը,բայց հետո հիշեց Արևիկի պատմած գայլերին ու որոշեց անցնել հենց այդ ժամանակ՝քանի դեռ լույս կար:

Ահավոր ցուրտ էր: Քամին ասես ոգևորվել էր Ադայի որոշումից և ուզում էր հնարավորինս բարդացնել նրա ճանապարհը: Ադան ասես գտնվում էր գլադիատորական մարտադաշտում,ուր տրիբունաներում նստած էր ամբողջ բնությունը,իսկ նրա թշնամին հենց ինքը քամին էր,որին ոետք է հաղթեր:

Դողդոջուն քայլերով մոտեցավ կամրջին,որի տատանումից առաջացած ճռռոցը լցվում և արձագանքում էր ամբողջ ձորով մեկ:Ադան մի ոտքը դրեց կամրջին, երկու ձեռքով բռնվեց բազրիքներից,իսկ հետո երկրորդ ոտքը առաջ բերեց:Հենց այդ պահին քամին ուժգնացավ և Ադան, չկարողացանալով պահել իր հավասարակշռութունը, սկսեց կամրջի հետ ճոճվել:Նա իրենց դուրս նետեց կամրջից և ընկավ գետնին:Ադայի սիրտը նորից սկսել էր արագ բաբախել:Նա սկսեց մտածել,որ կամուրջն անցնելն անհնար է և փորձեց այլ ճանապարհ գտնել:Միգուցե կկարողանար հասնել ձորի հատակն ու այնուհետև մագլցել,սակայն նա չգիտեր, թե այդ ճանապարհորդությունը քանի օր կտևի և նա սնունդ չուներ:

Ադան նայեց կամրջին ու հասկացավ,որ նրա միակ ճանապարհը հենց դա էր:Արևիկն ասում այդ կամրջով կարող են անցնել միայն նրանք,ովքեր իսկապես խորանարդին հասնելու ցանկություն ունեն:Մի գուցե նրա ասածը ճիշտ էր նաև նրանց համար,ովքեր ուզում էին վերադառնալ:

Իսկ Ադան ունե՞ր նման ցանկություն:Ադան սկսեց մտածել.արդյո՞ք չարժե վերադառնալ խորանարդ և շարունակել կյանքը հանգիստ և տաք սենյակում՝Արևիկի հետ: Բայց նա չէր ուզի,որ Արևիկը նրան պարտված տեսներ ,ուրեմն միանգամից վերադարձի միտքը հանեց իր գլխից:Ադան կանգնեց ու նայեց երկնքին:Այն ամպամած էր,բայց ամպերի հետևից երևում էր նաև լուսինը:Ադան մի պահ մոռացավ իր բոլոր խնդիրներն ու սկսեց զմայլվել լուսնով…

Միգուցե այն ճշմարտությունը,որ դու կգտնես կամրջից այն կողմ, ավելի գեղեցիկ է քան լուսինը,-խոսեց նրա ներքին ձայնը:Ադան սթափվեց:Իրո՛ք,ինչու նա դրա մասին ավելի շուտ չէր մտածել:Հնարավոր էր,որ կամրջից այն կողմ նրան մի ավելի գեղեցիկ աշխարհ է սպասվում ,ինչպես որ այդ աշխարհը շատ ավելի գեղեցիկ էր,քան խորանարդի աշխարհը:

Այս անգամ Ադան արդեն վստահ քայլերով մոտեցավ կամրջին:Դրեց առաջին քայը,բայց քանի որ գիտեր՝նրան ինչ է սպասվում,չվախեցավ,այլ փորձեց պահել իր մարմնի հավասարակշռությունը:Ադայի դեմքն այդ պահին լիակատար կենտրոնացումից մռայլվել էր:Նա անգամ ուշադրություն չէր դարձնում քամու ահարկու սուլոցներին ,այլ ամբողջ ուժերը կենտրոնացրել էր իր հավասարակշռությունը պահելու համար: Մի քանի քայլ անելուց  հետո նրան հանդիպեց առաջին անակնկալը՝երբ ոտքն ուզում էր դնել հաջորդ տախտակի կտորի վրա,այն պոկվեց և վայր ընկավ:Ադան նորից սարսափեց,բայց նրա դեմքի արտահայտությունը դրանից չփոխվեց:Նա ուղղակի ոտքը դրեց հաջորդ տախտակին և շարունակեց ճանապարհը:Ադան իրեն անընդհատ հիշեցնում էր,որ պետք է պահի մարմնի հավասարակշռությունն ու ուշադիր լինի պոկվող և ընկնող տախտակներից:

Ադան արդեն բավականին առաջացել էր,այնպես որ նա արդեն տեսնում էր ձորի մյուս ափին տեղակայված անտառը,որն ի տարբերություն այս մեկի բավականին նոսր էր: Նա հաշվեց և տեսավ,որ արդեն հինգ տախտակ է մնացել կամուրջն ավարտելուն:Ադան կատարեց հաջորդ քայլը և նորից նայեց կամուրջի վերջին և ինքն իրեն ասաց.«Վե՜րջ» և հենց այդ պահին այն տախտակը,որի վրա նա ոտք էր դրել պոկվեց և ընկավ ցած:Ադան հանկարծակիի եկավ,գոռաց և կորցրեց հավասարակշռությունը:Ադայի մի ոտքը կախվեց կամրջից որովհետև նա ընկավ ծունկի վրա,բայց այդ վիճակում նա մնաց ընհամենը մի քանի վայրկյան իսկ հետո պոկվեց նաև մյուս տախտակը և Ադան սկսեց ահարկու արագությամբ իջնել ձորի հատակը:

Ադան գոռում էր՝բարձր,որքան թույլ էին տալիս նրան իր ձայնալարերը: Ադան որպես վերջին հույս բռնվեց կամուրջի՝տախտակներն իրար կապող պարանից:

Ադան օդում կախված մնաց:Նա դադարեց գոռալ և սկսեց ծանր շնչել:Ադան տեսավ,որ ձորի մյուս կողմ անցնելուն մնացել է ընդամենը մի քանի քայլ: Այս փաստը նրան գոտեպնդեց և նա սկսեց պարանը ձեռքերում փոխանցելով առաջ գնալ:Երբ հասավ ժայռին,նախ ոտքերը ամրացրեց ճեղքերի մեջ,իսկ հետո բույսերից ու ճյուղերից բռնվելով սկսեց բարձրանալ:

Ադան վերջնականապես իրեն վեր քաշեց և տապալվեց նոսր անտառի եզրին,որտեղ երկար ժամանակ ընկած մնաց ու նայեց լուսնին:

***

31_3Երբ Ադայի շնչառությունը նորմալացավ,նա կանգնեց:Չնայած,որ այս փորձությունն էլ բարեհաջող էր անցել,բայց նա արդեն ուրախություն չէր զգում:Ադան մրսում էր.հիմա,երբ արևն ամբողջությամբ մայր էր մտել, քամին անդադար փչում էր:Բացի դրանից, նա սոված էր.համարյա մի ամբողջ օր նրա մարմինը սնունդ չէր ստացել:Եվ վերջապես , նա հոգնած էր:Ադան չգիտեր՝ինչքան ժամանակ էր անցկացրել խորանարդում,բայց համոզված էր ,որ երկար ժամանակ ֆիզիկական աշխատաք չէր կատարել,իսկ այդ օրը նա բավականաչափ գործի էր դրել իր մկանները և հիմա ցանկացած փոքր շարժում նրա համար ցավալի էր:Ադան չէր ուզում մնալ անտառում,ուրեմն սկսեց դանդաղ քայլել,չնայած չգիտեր ճիշտ ուղղությունը:

Այս անտառն ի տարբերություն ձորի մյուս թևին գտնվող անտառի սաղարթախիտ չէր:Ծառերի տարբեր տեսակներից Ադան ենթադրեց,որ այստեղ բնությունն ավելի բազմազան է:Բայց նրա ուշադրությունը գրավեցին նաև գետնին ընկած ծառերը,որոնց թիվը քիչ չէր:Ադան մի քիչ մտածելուց հետո հասկացավ,որ դրանք Արևիկի առաջացրած հրդեհի հետքերն էին:

Ադան քայլում էր մտքերով ընկած,երբ քամու սուլոցին միացավ մի տարօրինակ ձայն,որը նույնպես սուր և ականջ ծակող էր ինչպես քամին,բայց շատ ավելի բարձր և որ ամենասարսափելին էր՝շատ մոտ: Ադան սարսափած կանգ առավ ու շրջվեց ձայնի ուղղությամբ:Աչքերը կկոցեց,բայց լուսնի լույսի տակ ոչինչ չտեսավ:Ձայնը կրկնվեց,բայց այս անգամ մեկ այլ ուղղությունից:Ադան նորից շրջվեց ,բայց այս անգամ էլ ոչինչ չտեսավ:

Ձայնը նորից կրկնվեց, ասես դա ինչ որ հարց ու պատասխան լիներ: Ադան նորից սարսափած շրջվեց և այս անգամ արդեն տեսավ ձայն արձակողին՝մի գայլ:

Ադան հիշեց Արևիկի պատմությունն ու էլ չսպասեց,որպիսզի ոհմակը հավաքվի:Նա պարզապես ամբողջ ուժով սկսեց բղավել վախից և սկսեց վազել:

Ադան վազում էր շատ արագ:Այնքան արագ,որ անգամ ինքն  էր զարմացած իր արագությունից: Դա վախի՞ արդյունք էր,թե ոչ .Ադան չգիտեր,բայց միգուցե այդքան արագ վազել նրան ստիպում էր այն գիտակցությունը,որ գայլերը գնալով շատանում էին: Նրանք անընդհատ ոռնում էին,իրար կանչում ու վազում Ադայի հետևից:Նա զգում էր,որ չնայած արագ էր վազում՝գայլերը կամաց-կամաց նրան մոտենում էին:

Մի քանի վայրկյան անց Ադան արդեն լսում էր նրանց շնչառությունը,բայց չէր շրջվում,որ հանկարծ չդանդաղի:Իսկ ու՞ր էր վազում Ադան: Նա հույսը դրել էր բախտի վրա.նա անտառը չէր ճանաչում և չգիտեր՝հիմա կտրում-անցնում է անտառը դեպի գյուղ,թե վազում է վերջինիս երկայնքով:Եվ այս հարցի պատասխանը երկար սպասեցնել չտվեց.Ադան հանկարծ մթության մեջ լույսեր նկատեց:Նա աչքերը կկոցեց և նրա տեսադաշտում երևացին գյուղի ՝ եռանկյունաձև տանիքներով տների ուրվագծերը:Ադայի ուրախությանը չափ ու սահման չկար:Նա ուրախ սկսեց գոռալ.

-Հասա՜,հասա՜,-և զգաց,որ սկսում է զառիվայր իջնել ու արագությունը շատանում է:Գայլերը սկսեցին հետ ընկնել և հենց այդ պահին , Ադան կորցրեց իր ինքնակառավարումը,ընկավ և սկսեց գլորվել:Գայլերը նորից հարձակվեցին,բայց Ադան չհասցրեց տեսնել թե ինչ արեցին նրանք իր հետ,քանի որ հենց այդ ժամանակ գլուխը դիպավ ինչ որ բանի և ամեն ինչ սևացավ:

 

Հինգերորդ մաս:Պահակություն

Ադան բացեց աչքերը:Նրան թվում էր, որ դեռ խորանարդի մեջ է, այդ իսկ պատճառով շատ զարմացավ, երբ նայեց շուրջն ու չգտավ ո՛չ կապույտ պատերը, ո՛չ էլ Արևիկին:Ադան պառկած էր ու նայում էր ինչ որ առաստաղի, որը կապույտ չէր, այլ սպիտակ:Ադան զգում էր, որ իր ամբողջ մարմինը հոգնած է և դրա համար իրեն շարժվելու նեղություն չէր տալիս: Նա անգամ գլուխը չէր շարժում, որ տեսներ թե որտեղ է պառկած, ինչու է այդ տեղն այդքան տաք և հաճելի նչպես խորանարդը:Ադան միայն նայում էր արաստաղին ու չէր մտածում ոչ մի բանի մասին:

Եվ կամաց-կամաց նրա տարբեր զգայարաններ սկսում էին արթնանալ:Սկզբում Ադան նկատեց արաստաղի վրայի ճեղքերը, որոնք չկային խորանարդում. այնտեղ պատերը միատարր էին:Հետո նկատեց, որ արաստաղի վրա լույս կար, որը չէր արձակվում հենց արաստաղից և փաստորեն լույսի աղբյուրն ուրիշ տեղից էր:

Հետո Ադայի ականջին հասան ձայներ: Ինչ որ մեկը անդադար և միապաղաղ տոնով խոսում էր: Ադան նախ տեքեց գլուխը դեպի լույսի աղբյուրն ու մի պատուհան տեսավ,որից  արևի ճառագայթները ներս էին սողոսկում ու հանգրվանում էին արաստաղի վրա: Ադան մտածեց, որ այդ լույսը շատ ավելի գեղեցիկ էր քան խորանարդի լույսը: Հետո նա գլուխը թեքեց հակառակ ուղղությամբ և տեսավ մի փայտյա, հնամաշ դուռ: Ի տարբերություն լույսի, ձայնի աղբյուրը չէր երևում և թվում էր, թե այն գալիս է դռան ետևից: Ադան նայեց շուրջն ու իրեն գտավ  մի սենյակում, որն ավելի մեծ էր քան խորանարդը:Իսկ նրան հաճելի ջերմությունը տալիս էր ծանր և սպիտակ վերմակը, որը ծածկել էր Ադային: Վերմակի վրա ոչ մի նախշ չկար, այն սպիտակ էր ինչպես անտառի ձյունը: Եվ այդ վերմակն Ադային ստիպեց հիշել ձորը, անտառն ու գայլերը: Ադայի սիրտն սկսեց նորից արագ-արագ բաբախել և նա վերջապես հարցրեց ինքն իրեն. «Ես որտե՞ղ եմ»: Ադան մի կողմ գցեց վերմակն ու նկատեց, որ վարտիքով է. ինչ որ մեկը հանել էր նրա տաբատը և այդ ժամանակ Ադան նկատեց, որ նրա հագին անգամ իր կտորե վերնաշապիկը չկա:

Ոտնաձայներ լսվեցին և Ադան շփոթահար վերադարձավ անկողին:

Դուռը բացվեց և մի կին ներս մտավ:Նա շատ հասակով չէր, բայց ուներ բավականին հաճելի արտաքին, իսկ ամենաշատը Ադային գրավեց նրա աչքերը, որոնք շատ նման էին Արևիկի աչքերին և չնայած հաճելի արտաքինին Ադան հասկացավ, որ Այդ կինը շատ երիտասարդ չէր: Բայց կնոջ տարիքի մասին Ադան սկսեց մտածել,երբ տեսավ նրա դեմքի տխրությունը:

Կինը մոտեցավ, կանգնեց անկողնու կողքին, ուշադիր զննեց Ադային և ասաց.

-Լա՞վ ես:

Ադան չկարողացավ միանգամից պատասխանել. նրա կոկորդը չորացել էր. ստիպված մի քանի անգամ արհեստական հազաց, իսկ հետո ասաց.

-Շնորհակալություն:

Կինը բռնեց վերմակն ու գցեց մի կողմ: Ադան սկսեց կարմրել,բայց չէր զգացվում,որ կնոջն այդ փաստը հետաքրքրում է: Նա սկսեց զննել Ադայի կրծքի վրա առաջացած կապտուկներն ու թևերի վրա առաջացած վերքերը, իսկ հետո նորից ծածկեց վերմակը:

-Բախտդ բերել է. շատ չես վնասվել:

-Ի…իսկ ինչ է պատահե՞լ:

Կինը ժպտաց.

-Չե՞ս հիշում:

-Դե ես փախչում էի գայլերից, հետո ընկա ու սկսեցի գլորվել: Հետո գլուխս դիպավ ինչ որ բանի ու… այլևս ոչնիչ չեմ հիշում:

Այս խոսքերից Ադայի գլխի այն հատվածը, որը հարված էր ստացել, սկսեց ցավալ և նա ձեռքը դրեց հենց այդ մասի վրա ու սկսեց մերսել:

-Մի կարևոր բան մոռացար,-ասաց կինը:

-Ի՞նչ:

-Անդադար գոռում էիր. այնպես որ ամբողջ գյուղն արթնացավ:

Ադան չգիտեր ինչ ասել, այդ պատճառով ուղղակի նայեց  կնոջն ու լռեց:

-Կատակում եմ,- ասաց կինն ու նորից ժպտաց,- լավ էիր անում ,որ գոռում էիր, հակառակ դեպքում մենք քո ձայնը չէինք լսի ու գայլերը քեզ կհոշոտեին:

-Դու՞ք եք ինձ փրկել:

-Ես ոչ, ամուսինս: Նա այդ ժամին պահակ էր:

-Շնորհակալ եմ:

-Շնորհակալություն իրեն կհայտնես, հիմա նա նոր է վերադարձել պահակակետից՝ քնած է:

Կինը նորից զննեց Ադային,իսկ հետո ասաց.

-Եթե չես ուզում նախաճաշդ սառի շուտ վեր կաց ու հագնվիր,-այստեղ կնոջ դեմքը մռայլվեց, նա նայեց շուրջը իսկ հետո ասաց.

-Ես հիմա քեզ հագուստ կբերեմ:

Նա դուրս եկավ և վերադարձավ մի քանի րոպեից՝ ձեռքին մաքուր և խնամքով ծալված շորեր:Նա դրանք դրեց դռան կողքի աթոռի վրա իսկ հետո դուրս եկավ՝ ասելով.

-Շատ չուշանաս:

Դուռը փակվեց:

Ադան դուրս եկավ անկողնուց ու վերցրեց իր նոր հագուստը, որը մի ջինսե տաբատ էր, բրդյա սպիտակ գուլպաներ և մի հաստ, կարմիր բլուզ: Ադան հագնվեց ու կանգնեց սենյակի պահարանի փեղկի հայելու դիմաց և վերջապես տեսավ ինքն իրեն:

Ադան բարձրահասակ էր ու նիհար՝ սպիտակ մազերով ու մոխրագույն աչքերով: Դեմքը գունատ էր,բայց կյանքով՝լի: Ադային դուր եկավ իր նոր զգեստն ու նա ժպտաց և հայելու մեջ՝իր դեմքի վրա տեսավ շրթերի կողքին փոսիկները,որոնք առաջացել էին ժպտալուց և նա սկսեց ծիծաղել, իսկ հետո լռեց. մի տարօրինակ տխրություն վրա հասավ՝այն միտքը, որ նա ինչքան անսիրտ էր եղել՝ հրաժարվելով այս գեղեցիկ կյանքից՝ արևի շողերից, կարմիր զգեստից ու ժպիտից:

***

Ադան դուրս եկավ սենյակից ու հայտնվեց միջանցքում, որը համեմատած սենյակին՝չափազանց նեղ էր:Այստեղ պատուհան չկար և միակ լուսավորությունը ցածր առաստաղից կախված ջահն էր, որը միջանցքին տխուր ու թույլ լուսավորություն էր տվել: Այստեղ Ադան նորից լսեց անդադար խոսացող մարդու ձայնը և զարմացավ. չէ՞ որ կինն ասել էր,որ իր ամուսինը քնած էր:

Ադան դանդաղ քայլերով սկսեց շարժվել և հասավ միջանցքի վերջը, որը միացնում էր սենյակը խոհանոցին: Խոհանոցը նորից լուսավոր էր. այստեղի պատուհանները ավելի մեծ էին քան սենյակինը: Խոհանոցում տարածվում էր ախորժաբեր մի հոտ, որը զգալով՝Ադան սկսեց դողալ. սովը նորից գլուխ բարձրացրեց և նա զգաց, թե ինչքան շատ է ուզում ուտել:

Կինը կանգնած էր պատուհանի մոտ և ափսեներ էր լվանում: Ժամանակակից ոճով կահավորված խոհանոցի մեջտեղում դրված էր գազօջախը, որի վրա եփվում էր ինչ-որ անուշահոտ ուտելիք, իսկ պատուհանի գոքին դրված էր մի ռադիո, որից էլ դուրս էր գալիս այն անդադար խոսացող մարդու ձայնը: Ադան մի պահ շվարած մնաց, իսկ հետո նորից կենտրոնացավ ուտելիքի վրա: Նա շատ սոված էր, բայց չէր համարձակվում առանց թույլտվության մոտենալ կաթսային:

Կինը, ասես զգալով Ադայի ներկայությունը շրջվեց, ժպտաց, իսկ հետո ձեռքով նրան հրավիրեց նստելու սեղանի մոտ, որը գտնվում էր գազօջախի ձախ կողմում:

Ադան նստեց և սկսեց նայել խոհանոցի կանաչ պատերին:Կինը նրա դիմաց դրեց ափսեն,իսկ հետո, գազօջախից վերցնելով տապակը, բերեց և դրեց նրա առջև:Ադան առանց երկար սպասելու հարձակվեց ուտելիքի վրա և սկսեց ձեռքերով ուտել:Երբ առաջին պատառը դրեց բերանը, Ադան աչքերը փակեց և սկսեց հաճույքով ծամել: Շա՜տ երկար ժամանակ, խորանարդի պատերից սնվելով, նա ոչ մի համ չէր զգացել: Ադան ինքնամոռաց  ծամում էր, երբ իր վրա զգաց կնոջ հայացքի ծանրությունը:Նա գլուխը բարձրացրեց և տեսավ,որ կինը զարմացած կանգնած է նրա առջև՝ ձեռքին դանակն ու պատառաքաղը պահած:

Ադան ամոթից սկսեց կարմրել: Նա վաղուց մոռացել էր պատարաքաղից  օգտվելու մասին և միայն դրանք տեսնելով հիշեց: Նա շփոթված հետ նստեց և գլուխը կախեց:Կինը դանակն ու պատարաքաղը դրեց Ադայի մոտ և ասաց.

-Քեզ հանգիստ զգա,-ասաց ու դուրս եկավ խոհանոցից:

Ադան մի քանի րոպե մեկ նայում էր դանակին ու պատաքաղին, իսկ հետո ափսեին:Հետո աչքի տակով զննեց խոհանոցը՝ ոչ ոք չկար: Ադան մի խորը շունչ քաշեց ու շարունակեց ձեռքերով ուտել:

Երբ Ադան ավարտեց, հենվեց աթոռին ու աչքերը փակեց. նա հաճելիորեն զգաց, որ ստամոքսը լիքն է:Հետո վեր կացավ և դուրս եկավ խոհանոցից: Նա մտավ հյուրասենյակ, որը շատ լայն էր և կահավորված էր դարչնագույն կահույքով: Այնտեղ կար մի երկար սեղան,որի շուրջ շարված էին բազմաթիվ աթոռներ: Սեղանից քիչ հեռու, իրար շուրջ շարված էին ցածր բազմոցներ, որոնք նույնպես դարչնագույն էին: Պատերից մեկի վրա կախված էր մի կտավ, որը արտահայտիչ տեսք էր ստանում հատակից դուրս եկող լույսի տակ,իսկ քիչ այն կողմ՝ բուխարու մեջ ճտճտում էին փայտերը:Մյուս պատի  մոտ դրված էր մի մեծ հեռուստացույց, որն անջատված էր, իսկ հյուրասենյակի մյուս անկյունում կինը զարդարում էր մի փոքրիկ տոնածառ, որը մի քիչ ավելի երկար էր, քան ինքը ՝կինը:

Սակայն Ադան ոչ թե ապշած էր հյուրասենյակի ճոխ կահավորումից, այլ հույրասենյակի այն պատցի,որն ամբողջությամբ ապակի էր:

Ապակուց այն կողմ բացվում էր հրաշալի մի տեսարան՝ ձյունածածկ անտառը: Ադան մի քանի րոպե նայեց տեսարանին և ունկնդրեց կրակի ձայնին:Հետո կինը շրջվեց ու տեսավ նրան:Նա իր մոտ դրված տուփից վերցրեց մի խաղալիք,ժպտաց ու ասաց.

-Բարի ախորժակ,- ասաց ու շարնունակեց տոնածառի զարդարելը:

-Շնորհակալություն,- ասաց Ադան:

Կինը կախեց խաղալիքը, մոտեցավ բազմոցներից մեկին, նստեց, իսկ հետո ձեռքով հրավիրեց Ադային, որ ինքն էլ նստի: Ադան սուս-փուս մոտեցավ և նստեց կնոջ դիմաց:

-Անունդ ի՞նչ է,- հարցրեց կինը:

Ադան փշաքաղվեց. նա հիշեց այն օրը երբ Արևիկը այդ նույն հարցը իրեն տվեց:

-Ադա,- ասաց նա:

-Ես Աիդան եմ ,- ասաց կինը,- դե՛,պատմի՛:

-Ի՞նչ պատմեմ:

-Քո պատմությունը, ինչի համար ես եկել այստեղ:

-Ես Մագդային եմ փնտրում:

Կնոջ դեմքը մռայլվեց:

-Ի՞նչ ես ուզում նրանից:

-Դու՞ք էլ Մագդային չեք հավատում:

-Իհարկե ո՛չ: Ես գուշակություններին ու սնահավատություններին չեմ հավատում: Ըստ իս…,-այստեղ Աիդան կանգ առավ: Նա կասկածամիտ հայացքով նայեց Ադային,իսկ հետո հարցրեց.

-Իսկ դու որտեղի՞ց գիտես Մագդայի մասին:

-Ինձ Արևիկն է ասել,-պատասխանեց Ադան՝ կնոջ հայացքից շփոթված:

Կնոջ դեմքի մկանները թուլացան,նա մի քանի վայրկյան նայեց Ադային,հետո դեմքը թաքցրեց ձեռքերի մեջ: Ադային թվաց, որ կինը շփոթվեց իր պատասխանից, բայց չկարողացավ ինչ որ բան խոսել, այլ լուռ նստեց ու նյարդայնութունից սկսեց շփել ձեռքերը:

Քիչ հետո Աիդան գլուխը բարձրացրեց, մազերը հետ հրեց, նայեց Ադային ու ասաց.

-Դու նրան տեսե՞լ ես:

-Մագդայի՞ն, ոչ:

-Արևիկին:

-Այո նա ինձ մոտ եկավ:

Կինը զարմացավ:

-Քեզ մո՞տ:

-Ես երկար ժամանակ խորանարդում էի ապրում: Մի օր արթնացա և տեսա,որ նա այնտեղ էր:

-Փաստորեն խորանարդի պատմությունը  ճիշտ էր:

-Այսի՞նքն:

-Այդ խորանարդը մեր գյուղում լեգենդ է: Աշխարհի տարբեր կողմերից տարբեր մարդիկ էին գալիս այն գտնելու համար, բայց Մագդան բոլորին չէր հայտնում նրա գտնվելու վայրը:Այդ մարդիկ երկար ժամանակով գնում էին, բայց երբեք չէին վերադառնում:

Աիդան հայացքով զննեց Ադային,իսկ հետո հարցրեց.

-Իսկ դու ինչու՞ ես եկել:

Եվ Ադան պատմեց իր ամբողջ պատմությունը՝ խորանարդից, ճամփորդությունը և իր գալու բուն նպատակը:Երբ Ադան Արևիկի մասին էր պատմում, Աիդան հուզվում էր և երբ նա հարցրեց ,թե արդյոք Աիդան ճանաչում էր Արևիկին նա մի քանի րոպե լռություն պահպանեց, իսկ հետո ասաց.

-Նա իմ աղջիկն է:

Եվ Ադան հասկացավ, թե ինչու էր Աիդան այդքան նման Արևիկին:

Երբ Ադան ավարտեց իր պատմությունը տիրեց լռություն:

-Ես գիտեի,որ շան կորուստը նա ծանր է տանելու, բայց չգիտեի, որ նա կդիմի այդ քայլին:

-Իսկ ինչու՞ թողեցիք, որ նա գնա:

Աիդան,ասես Ադայի հարցից զայրացած, կոպիտ տոնով պատասխանեց.

-Չե՛նք թողել, նա գիշերով թաքուն դուրս է եկել տնից: Մենք անգամ չգիտեինք, որ նա Մագդայի մոտ է եղել:

Ադան սարսափեց կնոջ զայրացած տոնից: Բայց կինը հանդարտվեց ու ասաց.

-Կներես…չէի ուզում:

Նորից վերսկսվեց լռությունը: Ադան շատ ցածր ձայնով հարցրեց.

-Ի..իի..սկ ես ինչպե՞ս կարող եմ գտնել Մագդային:

-Չես կարող,- մի ձայն պատասխանեց ետևից: Ադան և Աիդան վեր թռան: Ադան շրջվեց և հյուրասենյակի մուտքի մոտ՝ պատին հենված  տեսավ մի բարձրահասակ, կոշտ դիմագծերով սևահեր տղամարդու: Նա մոտեցավ և նստեց Աիդայի կողքին: Դեմքից երևում էր, որ բավականին հոգնած է: Հագին միայն մի ջինսե տաբատ կար, իսկ մարմնի մնացած մասը մերկ էր և երևան էին հանում տղամարդու զարգացած մկանները:

-Ամուսինս է՝Վահագնը,-ասաց Աիդան:

Վահագնի կերպարը Ադաին սարսափեցրեց այն աստիճան, որ նա մի պահ մոռացավ,թե ինչ հարց էր տվել և նորից լռեց, իսկ տղամարդը շարունակեց.

-Նա հիմա գյուղում չէ:

-Նորից գնացե՞լ է,- հարցրեց Աիդան:

-Այո, ինչպես միշտ երկու շաբաթով գնացել է կողքի գյուղերը բարեգործությունների համար:

Վահագնի դեմքին բարեգործություն բառն արտասանելիս հայտնվեց հեգնական ժպիտ. նույնը երևաց Աիդայի մոտ:Եվ Ադան հիշեց,որ Արևիկն ասում էր,որ շատ մարդիկ չէին հավատում Մագդային:

-Իսկ դու ինչի՞ համար ես նրան ուզում գտնել, տղա՛,-հարցրեց Վահագնը:

-Ես ամբողջ կյանքս մոռացել եմ, պետք է նրան գտնեմ, որ հիշեմ:

-Իսկ Մագդան ինչու՞ պետք է քեզ օգնի:

-Ես խորանարդից եմ եկել: Պետք է որ Մագդան ինձ այնտեղ ուղարկած լինի:

-Դու Մագդայի խորանարդի՞ց ես եկել,- Վահագնը զարմացավ:

-Այո,- պատասխանեց Ադան:

-Դու լեգենդ կդառնաս, տղա՛:

-Ինչու՞:

-Այնտեղից  ոչ ոք չի վերադարձել:

-Մի նեղացրու տղային,- ասաց Աիդան,- նա առանց այդ էլ բան չի հիշում:

-Ճիշտ ես, բայց համենայն դեպս մոտ երկու շաբաթ կտևի մինչև Մագդան վերադառնա: Մինչ այդ կարող ես մեզ մոտ մնալ: Իսկ հիմա ես պետք է գնամ:

Եվ վերջապես, խորանարդից դուրս գալուց հետո առաջին անգամ Ադան իրեն նորից ապահով զգաց: Նա նորից նայեց պատուհանից դուրս և զմայլվեց, բայց մի տխրություն կար նրա սրտի անկյունում՝ մի զույգ կանաչ, տխուր աչքեր:

***

Այդ օրը Ադան մնաց տանն ու օգենց Աիդային: Նրանք միասին զարդարեցին տոնածառը, քանի որ շուտով նոր տարի էր և ամբողջ ժամանակ Աիդան նրան հարցաքննում էր. ուզում էր իմանալ, Արևիկը լավ է թե ոչ, ի՞նչ տեղ է խորանարդը և Ադան համբերատար պատմում էր: Եվ չնայած, որ Աիդայի տրամադրությունն այդպես էլ չլավացավ, բայց Ադան զգաց, որ նրան ինչ որ հանգստություն տիրեց՝ իմանալով, որ Արևիկը խորանարդում ապահով է:

Երբ տոնածառը զարդարեցին, սկսվեց տան մաքրությունը: Այդ տունը իրոք, որ մեծ էր: Հյուրասենյակից աստիճաններ էին բարձրանում երկրորդ հարկ, որտեղ կային բազմաթիվ սենյակներ: Այնտեղ նույնպես կային բազմաթիվ բազմոցներ, իսկ գետինը ծածկված էր տարբեր կենդանիների մորթիներով: Ադային հատկապես գրավեց գայլի մորթին. նա երկար դրան նայեց, հետո հիշեց այն ցուրտ գիշերն ու փշաքաղվեց:

Երբ ավարտված էր բոլոր սենյակների մաքրությունը, նրանք կանգ առան մի սենյակի առջև, որից Աիդան անընդհատ խուսափում էր: Ադան բացեց դուռն ու ներս մտավ: Այս սենյակը տարբերվում էր մնացած բոլոր սենյակներից նրանով, որ կենդանիների մորթուց և շքեղությունից զուրկ էր: Անկյունում կար մի մահճակալ, որը բավականին հասարակ էր, մյուս կողմում կար մի փայտյա գրադարան, որը լիքն էր գրքերով, իսկ բոլոր պատերին փակցված էին պատկերներ՝ մի կին, ով ձեռքում պահում էր զենք: Տարբեր նկարներում այդ կինը կրում էր տարբեր զենքեր:

-Սա Արևիկի սենյա՞կն է,-հարցրեց Ադան:

Աիդան գլխով հաստատեց նրա ասածը և կարծես նորից հուզվեց: Նա մոտ գնաց անկողնուն և նստեց վրան: Հետո գլուխը ափսոսանքով թափահարեց ու նորից թաքցրեց ձեռքերի մեջ: Բայց Ադան նրան չէր նայում:Նա տարվել էր պատերի կապույտ գույնով, որը նրան հիշեցնում էր իր խորանարդը: Իհարկե լուսավոր չէին, բայց ստիպեցին Ադային կարոտել խորանարդը: Ադան մոտեցավ գրադարանին և սկսեց զննել գրքերը: Նա վերցրեց մի գիրք, բացեց և երբ տեսավ տողերը նրա մոտ գլխապտույտ առաջացավ: Նա հետ գնաց և հավասարակշռությունը կորցնելով, ընկավ գետնին: Աիդան վեր թռավ և Ադայի անունը կանչելով ՝բռնեց նրա թևերից ու փորձեց բարձրացնել: Գլխապտույտն անցավ:Աիդան նրան նստեցրեց անկողնու ու հարցրեց.

-Ի՞նչ եղավ:

-Չգիտեմ: Ես գիրքը բացեցի ու գլխապտույտ սկսվեց:

Աիդան գետնից վերցրեց գիրքը, բացեց, նայեց, բայց ոչ մի բան չկատարվեց:Աիդան սկսեց մտածել: Իսկ մի քանի րոպե հետո հարցրեց.

-Դու Նոր տարին սիրու՞մ ես:

Ադան նրա հարցից ոչինչ չհասկացավ և շշմած դեմքով նայեց Աիդային:

-Բայց դա ի՞նչ կապ ունի:

-Դու խորանարդի մեջ մոռացել ես ամեն ինչ ճի՞շտ է:

-Այո:

-Բա այդ դեպքում ինչպե՞ս գիտես Նոր տարվա մասին:

-Ես ենթադրում եմ, որ ժամանակին իմացել եմ և այդ պատճառով է, որ հիշում եմ:

Աիդան ժպտաց.

-Ինձ թվում է այսքան քերականական կանոններ միանգամից հիշելը ուղեղդ կպայթեցնի: Ես էլ դպրոցում լավ չէի սովորում,- ասաց ու սկսեց բարձր ծիծաղել: Հետո միանգամից լռեց, մոտեցավ Ադային, գիրքը տվեց նրան ու ասաց.

-Ես ուրախ եմ, որ դու եկար Ադա՛,-ասաց ու դուրս եկավ սենյակից:

Ադան վերցրեց գիրքը և նորից բացեց: Այս անգամ գլխապտույտ չսկսվեց, բայց նա միայն տեսավ պխտոր տողեր, իսկ մի քանի վայրկյան հետո երևացին տառերը, իսկ հետո վերջապես կարողացավ կարդալ:

Մի քանի տող կարդալուց հետո Ադան հասկացավ, որ դա ամենևին էլ գիրք չէ, այլ մի օրագիր, որի տերը, ամենայն հավանականությամբ  Արևիկը, գրել էր իր հուշերը: Ադան այնտեղ տեսավ Արևիկի նկարը՝ իր շան հետ:Ադան տխրեց ՝ տեսնելով շանը. նա իրոք գեղեցիկ էր: Հետո Ադան սկսեց ուսումնասիրել թվականները: Օրագիրը սկսվում էր երկու հազար երեսուն թվականից և շարունակվում է մինչև երկու հազար երեսուն ութ թվականը:

Ադան սկսեց թերթել օրագիրը՝ այնտեղ ոչ միայն հուշեր էին, այլև բանաստեղծություններ, որոնք Արևիկը նվիրել էր իր մորը, բնությանը, շանը…Բայց կար մի բանաստեղծություն, որն Ադան չհասկացավ իմաստը:Նա այն կարդաց մի քանի անգամ, բայց դժվարացավ հասկանալ,թե այն ում է նվիրված՝

 

Մի պղտոր աշխարհ,
Հետին ու մութ:
Չար ու դաժան
Մթնշաղ ու մութ:
 
Մի լույս հեռվում,
Հեռու , անհաս,
Մի լույս կողքիս
Մի լույս հեռվում:
 
Ընտանիքս է լույսը կողքիս,
Երջանկությունս` լույսը հեռվում:
Ու ես սպասում, չեմ համբերում.
Մի լույս կողքիս,մի լույս հեռվում:
 

Երջանկություն. այս բառը Ադան ոչ մի կերպ չէր կարողանում հիշել: Իսկ ո՞վ կամ ի՞նչն էր այդ լույսը:

-Ադա՜,- լսվեց Աիդայի ձայնը: Ադան օրագիրը դրեց տեղն ու վազեց դուրս: Նա իջավ աստիճաններով ու շնչակտուր կանգնեց Աիդայի դիմաց: Աիդան նորից սկսեց ծիծաղել.

-Դրա փոխարեն կարող էիր ասել «այո՞»: Ճաշը պատրաստ է արի,- Աիդան գնաց խոհանոց ու Ադան այնտեղ տեսավ Վահագնին, որի դեմքին դաժան ժպիտ կար: Ադան նախ զայրացավ իր վրա, որ ինչու խելքին չհասավ՝ մի բան գոռալ, իսկ հետո գնաց խոհանոց:

***

Ճաշը սքանչելի էր: Ադան հավի ոսկորներն էլ կրծոտում էր: Վահագնը զարմացած նայում էր նրան, իսկ Աիդան ժպտում էր:

-Ինչպե՞ էր այսօր գործդ,- Աիդան հարցրեց Վահագնին:

-Ինչպես միշտ,- պատասխանեց նա,- ջերմոցներն այս տարի ավելի լավ են աշխատում: Անցյալ տարվա պահեստներից շատ ավելի արդյունավետ են:

-Ի՞նչ ջերմոցներ- հարցրեց Ադան:

-Մինչև անցյալ տարին, մենք ստիպված սնունդ էինք պաշարում ձմեռվա համար, բայց այս տարվա ամառվանից սկսած մենք ջերմոցներ սարքեցինք,որ կարողանանք ձմեռն էլ նորմալ սնունդ ունենալ:Առանց մասնագետների մի քիչ դժվար էր, բայց դե…Հիմա նորմալ աշխատում են:

-Իսկ ու՞ր էին մասնագետները:

Աիդան ու Վահագնը ժպտացին:

-Գնացել են,- պատասխանեց Վահագնը՝ ձեռքերը օդում շարժելով: Ադան ոչինչ չհասկացավ:

-Այսի՞նքն, ի՞նչ է նշանակում գնացել են, ու՞ր են գնացել:

-Մեռել են Ադա,-համարյա շշուկով ասաց Աիդան:

Ադան քարացավ:

-Ինչպե՞ս… ինչպե՞ս թե մեռել են:

-Պատերազմը Ադա: Դու չե՞ս հիշում,-հարցրեց Վահագնը:

-Ոչ:

-Մի քանի ամիս է ինչ պատերազմն ավարտվել է:

-Ի՞նչ պատերազմ:

-Համաշխարհային պատերազմը:

-Երկրո՞րդ,-հարցրեց Ադան զարմացած:

Աիդան ու Վահագնը ծիծաղեցին:

-Ո՜չ,- ասաց Աիդան,- երկրորդն արդեն վաղուց է ավարտվել. խոսքը երրորդի մասին է:

-Երրորդ համաշխարհային պատերա՞զմ էլ է եղել:

-Այո,-տխուր ասաց Վահագնը,- ամենադաժան պատերազմը: Ընդհամենը մի քանի օր, և ամբողջ աշխարհը կործանվեց:

-Եկեք ուրախ բաներից խոսենք,- ասաց Աիդան և խոսակցությունը փոխվեց: Ադան շատ էր ուզում իմանալ պատերազմի մասին, սակայն ամաչեց և նորից չհարցրեց:

Վահագնը պատմում էր գյուղի ձեռքբերումների մասին: Ասում էր,որ դա միակ գյուղն էր, որտեղ կա դպրոց և բնակչությունն էլ ամենաշատն էր: Ադան նրա ասածներից ենթադրեց,որ կան նաև այլ գյուղեր:

-Իսկ ինձ վաղը ցույց կտա՞ք ձեր գյուղը:

-Հաճույքով: Տարիներ է, ինչ մեր գյուղը զբոսաշրջիկ չի ունեցել,- ժպտալով ասաց Վահագնը և ավելացրեց,- բայց վաղը. հիմա ես նորից պետք է քնեմ. գիշերը պահակության եմ:

-Պահակությու՞ն,- նորից հետաքրքրասիրությունից հարցրեց Ադան:

-Այո, բա առանց պահակության ո՞նց կլինի: Գիշերը ամենավտանգավոր ժամանակն է,-ասաց ու գնաց քնելու:

Խոհանոցում մնացին Ադան ու Աիդան:

-Դու չե՞ս ուզում քնել,-հարցրեց Աիդան:

-Ուզում եմ,-մանկական համառոտ պատասխան տվեց Ադան:

-Դու կարող ես Արևիկի սենյակն օգտագործել:

-Ես կուզենայի բազմոցին քնել:

-Ինչու՞:

Ադան չպատասխանեց:

-Տեսարա՞նը,- կռահեց Աիդան:

Ադան գլխով արեց և Աիդան ճիշտ պատասխանից ուրախացած ժպտաց:

-Շատ լավ ասաց նա,- բայց երբ հոգնես կարող ես գնալ Արևիկի սենյակը,- նա մի պահ դադար տվեց, հետո նայեց դռան կողմը, ասես վստահանալու համար, որ Վահագնը գնացել է.

-Նա լա՞վ է:

-Այո:

-Իրականում նա վիճել է հոր հետ: Դրա համար է հեռացել,-ասաց Աիդան ու նա էլ դուրս գնաց խոհանոցից: Ադան մի քանի վայրկյան նստեց հետո քարշ գալով գնաց հյուրասենյակ ու ընկավ բազմոցին: Հոգնած էր. դեռ ուժերը չէր վերակնանգվել:

***

Երբ Ադան արթնացավ արդեն մութ էր: Նայեց պատից կախված ժամացույցին՝ ժամը մեկն էր: Նրան ինչ որ մեկը, ըստ երևույթի Աիդան ծածկել մի հաստ վերմակով: Նա վերմակը մի կողմ գցեց, նստեց բազմոցին ու սկսեց տրորել աչքերը: Խորն էր քնել և սթափվելը բավականին դժվար էր: Հանկարծ ոտնաձայներ լսեց և երբ հայացքը թեքեց տեսավ Վահագնին, որը իջնում էր աստիճաններով և միաժամանակ վերարկուն էր հագնում: Նա Ադային տեսնելով զարմացավ և մի քանի վայրկյան քարացած մնաց տեղում, իսկ հետո շարունակեց հագնվել ու իջնել.

-Նո՞ր ես արթնացել,- հարցրեց նա:

-Այո,- քնաթաթախ ձայնով պատասխանեց Ադան:

-Բարի լույս,- ասաց Վահագնը հեգնական ժպիտով:

-Բարի լույս,- ինքն իր հետո խոսալով պատասխանեց Ադան՝ չըմբռնելով Վահագնի ակնարկը:

-Դուք որտե՞ղ եք գնում:

-Դե արդեն ասացի՝ ես պահակության եմ:

-Հա՜,-ասաց Ադան և շարունակեց դեմքը տրորել:

-Կուզենա՞ս դու էլ մասնակցել,- հարցրեց Վահագնը:

-Ե՞ս:

-Հա,դու՛,ինչ կա՞ որ:

Ադան սկսեց մտածել: Նա խոսակցությունից ոչնինչ չէր հասկանում, քանի որ նոր էր զարթնել և մի քանի վայրկյան պահանջվեց մինչև նա հասկացավ, թե ինչ է ասում նրան Վահագնը:

-Այո իհարկե,ես պատրաստ եմ,-ասաց Ադան ու կանգնեց:

Վահագնը տարօրիանկ հայացքով նայեց Ադային, որը կիսամերկ, բայց զգաստ կանգնած էր իր առջև: Մի քիչ մտածեց և հետո, ասես ինչ որ որոշում կայացնելուց հետո, ասաց.

-Արի՛,- նա իր ձեռքը երկարացրեց և Ադային առավ իր թևի տակ: Նրանք քայելեցին դեպի դուռը և կանգնեցին դրա առջև: Վահագնը ձեռքը դրեց բռնակին և ասաց.

-Պատրա՞ստ ես:

-Այո,-համոզված պատասխանեց Ադան:

-Դե գնացինք,- ասաց ու բացեց դուռը և Ադային քարշ տալով հանեց տնից:

Ցուրտը միանգամից սթափեցրեց Ադային, հետո հասավ մինչև ոսկորներն ու նա իր ամբողջ էությամբ սկսեց դողալ: Ադան մի կարճ ճիչ արձակեց, հետո ինքն իրեն գրկեց ու ընկավ գետնին: Եվ հենց այդ պահին միայն հասկացավ, թե ինչ սխալ որոշում է կայացրել՝ ձյունը նրա մարմնի ջերմությունը խլեց և նրան անզգայնացնլու չափ սառեցրեց: Ադան անշարժացավ: Նա համարյա ոչինչ չէր տեսնում, այլ միայն լսում էր Վահագնի հռհոցը: Վահագնը նրան գրկեց, հետ տարավ տուն ու դրեց մուտքի մոտ:Ադան կամաց-կամաց սկսեց տաքանալ ու նորից նրա զգայարաններն սկսեցին աշխատել:

-Ինչու՞,- հարցրեց Ադան:

-Ի՞նչը ինչու:

-Ինչու՞ նման բան արեցիք,-ասաց Ադան դողալով:

-Կատակ էր:

-Կատակ էր,կատակ էր..,-դանդաղ կրկնեց Ադան և շարունակեց դողալ:Նա արտասվեց, արցունքները սկսեցին հոսել: Վահագնը նրան տեսնելուց զարմացավ. նա չէր կարողանում հասկալանալ Ադայի վիճակը. չէ՞ որ նա վաղուց մոռացել էր մարդկային հարաբերությունների մասին և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու իր ծանր վիճակը այդքան հաճույք էր պատճառում Վահագնին:

-Դե լավ,-ասաց Վահագնը, երբ տեսավ Ադայի արտասուքը,-կներես, ես չէի ուզում քեզ այս աստիճան նեղացնել,- բայց Ադան չէր լսում. ձյունն ու ցուրտը նրան հիշեցրել էին խորանարդից դուրս գալու օրը և նա անդադար արտասվում էր: Ադան հիշեց խորանարդը, հիշեց Արևիկին և ավելի ուժեղ սկսեց լացել. եթե սկզբում Վահագնի արարքը նրան նեղացրեց, հիմա նրան կարոտն էր տանջում:

Վահագնը դեռ զարմացած նայում էր: Բայց մի վայրկյանի ընթացքում հավաքեց իրեն նորից ասաց. «Դե լավ,լավ»,- ու հետո նստեց գետնին,հենվեց պատին և Ադային գրկեց: Ադան մի կուշտ լացեց ու հանգստացավ:

-Դու շատ վերհիշելու բաներ ունես,- ասաց Վահագնը, երբ զգաց, որ Ադան ինչ որ չափով հանգստացել է ,- հիշի՛ր ,- ասաց նա ,- տղամարդիկ չեն արտասվում: Արի՛,- Վահագնը վեր կացավ ու Ադայի ձեռքն ուսին գցած գնաց խոհանոց,- ես թեյ եմ պատրաստել: Լավ կլինի գնալուց առաջ մի քիչ տաքանանք:

Նրանք նստեցին սեղանի շուրջ և Վահագնը թեյ լցրեց: Նա սկսեց մտածել՝ ինչ անել, որ կարողանա Ադային հանել այդ վիճակից: Սկզբում մտածեց, որ անեկդոտ պատմել, բայց հետո հասկացավ, որ դա ապուշ միտք է: Մտածեց ինչ-որ առօրեական թեմայով խոսակցություն բացել, բայց հետո նայեց ժամին և հասկացավ,որ ամենալավ խոսակցության թեման հենց պահակությունն էր:

-Լսի՛ր Ադա,- ասաց նա և Ադան լարեց ուշադրությունը քանի որ զգաց, որՎահագնը ինչ որ կարևոր բան պետք է ասի,- մեր գյուղի ամբողջ սահամանագծով պահակություն է իրականացվում,- Վահագնը խոսում էր հնարավորինս դանդաղ՝ յուրաքանչյուր բառը շեշտադրելով, ասես խոսում էր տասը տարեկան երեխայի հետ,- դարպասից մինչև անտառի սահմանը: Դու պետք է պահակ կանգնես հենց սահմանի մոտ: Ամենակարևոր բանը, որ պետք է հիշես, դա զգոնությունն է. հանկարծ քնով չանցնես ու հսկես ամբողջ տեսադաշտդ: Ամեն հերթափոխ տևում է երկու ժամ: Պա՞րզ է:

-Այո,- պատասխանեց Ադան,- բայց դրսում ցուրտ է:

Վահագնը ծիծաղեց.

-Ես քեզ շորեր կտամ,- ասաց ու դուրս եկավ խոհանոցից: Ադան լսեց, թե նա ինչպես բարձրացավ աստիճաններով: Նա հուզված էր, քանի որ չգիտեր ինչ կլիներ նրա հետ այդ երկու ժամվա ընթացքում: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ քնով անցներ, իսկ եթե գայլերը հարձակվեին, ի՞նչ կլիներ, եթե մեկը նորից որոշեր «կատակ» անել…

Ադան այս մտքերով էր տարված, երբ Վահագնը վերադարձավ՝ ձեռքին վերարկու, տաբատ, գլխարկ և շալ, որորնք բոլորն էլ սև էին և հաստ, այնպես որ, երբ Ադան հագնվեց ու կանգնեց մուտքի կողքին գտնվող հայելու առաջ, զգաց, որ մի փոքր ուռած է: Վահագնը նրան տվեց նաև ձեռնոցներ և նրանք դուրս եկան տնից:

Ադան և Վահագնը սկսեցին քայլել ձնաբքի միջով: Ադան ոչ մի բան չէր տեսնում և կուրորեն հետևում էր Վահագնին:Հետո ձնաբքի միջից նշմարելի եղավ անտառը, որը Ադայի աչքին մի հսկա, սև հրեշ էր երևում: Երբ ավելի մոտեցան անտառին, Ադան մի փոքրիկ, փայտե աշտարակ տեսավ, որի տանիքը եռանկյունաձև էր, իսկ ներսում մի փոքրիկ լույս էր վառվում, իսկ լույսի տակ նշմարելի էր մի մարդու մարմին, որն անդադար շարժվում էր: Երբ Ադան և Վահագնը աշտարակից մի քանի քայլ հեռավորության վրա էին, հանկարծ նրանց տեսողությունը կուրացավ. ըստ երևույթի աշտարակի միջի մարդը լապտերի հզոր լույսի աղբյուր էր ուղղել նրանց վրա: Սակայն լուսային կուրությունը չէր, որ Ադային զարմացրել էր, այլ այն, որ լույսը ոչ թե սպիտակ էր,այլ կապույտ և երբ Ադայի տեսադաշտը լցվեց կապույտ գույնով, Ադան, չնայած ցրտին, իրեն մի պահ խորանարդում զգաց:

Հետո միանգամից լույսը մարեց և խավարը վերականգնվեց: Ադան տեսավ, որ Վահագնը բարձրանում է աշտարակի ՝ սենյակին հասնելու համար պատրաստված աստիճանով: Ադան հետևեց նրան:

Սենյակում կանգնած էր մի տղամարդ, որի դեմքն ամբողջությամբ ծածկված էր սև շալով: Նա, Ադայի և Վահագնի նման ամբողջությամբ սև էր հագնվել:

-Արտառոց բան չնկատեցի՞ր,- հարցրեց Վահագնը:

Մարդը գլխով բացասական նշան տվեց:

-Բայց պետք է որ նա անծանոթ երևար,-շարունակեց Վահագնը՝մատը Ադայի ուղղությամբ պարզելով: Ադան մարդու աչքերից հասկացավ, որ նա զարմացած է, զարմացած էր և Վահագնը: Մարդը ուսերը վեր քաշեց և ուշադիր նայեց Ադային: Վահագնը նույնպես իր հայացքն ուղղեց Ադայի վրա, իսկ հետո հարցրեց նրանից.

-Դու վզնոց ունե՞ս:

-Վզնո՞ց,- զարմացած հարցրեց Ադան:

-Հա՛, վզնոց,- կոպիտ տոնով պատասխանեց Վահագնը:

Ադան վախեցավ և միանգամից պատասխանեց.

-Ոչ:

Վահագնը դիմեց մարդուն.

-Նորից փորձիր:

Մարդը գրպանից հանեց մի փոքրիկ սարք, որը նման էր սանրի՝ մի կողմից ատամիկներ ուներ: Սարքը սև գույն ուներ, սակայն մեջտեղում կար մի փոքրիկ կոճակ,որը թափանցիկ էր,իսկ դրա մեջ դրված էր մի քար,որը կապույտ լույս էր ճառագայթում: Մարդը սեղմեց կոճակը և քարն անհետացավ սարքի մեջ: Դրա ատամիկներն սկսեցին կամաց-կամաց լուսավորվել,իսկ մի քանի վայրկյան հետո Ադան նորից զգաց կուրությունը:

Լույսը նորից մարեց և Ադան տեսավ Վահագնի ու մարդու զարմացած հայացքները:

-Լավ,- ասաց Վահագնը ՝ փորձելով իրավիճակը հսկողության տակ առնել,- կսպասենք մինչև Մագդան գա:

Մարդը համաձայնության նշան տվեց և շարունակեց լռություն պահպանել:

-Դու ազատ ես,- Վահագնը դիմեց մարդուն,- բարի գիշեր:

-Բարի գիշեր,- վերջապես առաջին անգամ խոսաց մարդն ու դուրս եկավ սենյակից:

-Արի՛ Ադա,- ասաց Վահագնը:

Ադան մոտեցավ նրան:

-Լսի՛ր: Սա քո պահակակետն է: Դու այստեղից պետք է հսկես անտառի սահմանը և հետևես,որ ոչ մի ելք ու մուտք չլինի:Հիշի՛ր, ոչ ոք գյուղից դուրս գալու ու գյուղ մտնելու իրավունք չունի: Հասկացա՞ր:

-Այո:

-Շատ լավ է: Հիմա վերցրու սա,- Վահագնը իր գրպանից հանեց մի լապտեր, որն իր վրա ուներ նույն լուսարձակող քարով տուփը, որը կար նախորդ պահակի մոտ,- դու այս սարքով կարող ես որոշել, թե ով է մոտենում աշտարակին: Մենք բոլորս մի վզնոց ունենք (այս խոսքերի վրա Վահագնը ձեռքը մտցրեց հագուստի մեջ և հանեց մի վզնոց, որը նույնպես կապույտ լույս էր արձակում), որը կապ է հաստատում քո սարքի լույսի հետ: Այն մարդու աչքերը,ով վզնոց ունի, քո արձակած լույսի տակ նույնպես կապույտ լույս է արձակելու: Դա կնշանակի, որ օտար չէ, իսկ հակառակ դեպքում ,- Վահագնը ցույց տվեց արաստաղից կախված զանգը ,- սրանով ինձ կկանչես: Ես հեռու չեմ: Հիշի՛ր, որ ես անընդհատ շրջում եմ: Ընդհամենը երկու ժամ ես այստեղ լինելու: Գոտուդ ամրացված դաշույն կա, բայց աշխատիր ինքդ քեզ չվնասել:

Ադան նայեց իր գոտուն և զարմացավ. իրոք՝այնտեղից դաշույն էր կախված, որի շեղբը թաքնված էր պատյանի մեջ:

Վահագնը ժպտաց և Ադան նրա ժպիտից ոգևորվեց. պատասխանատվության զգացումը նրա համար հաճելի էր: Ադան կարծում էր, որ նա շատ մեծ գործ է անում: Միգուցե այդպես էլ կար, սակայն Ադան չէր վարվում մնացած բոլոր պահակների նման, որոնք րոպե էին հաշվում ՝ տուն հասնելու համար:

Ադան նույնպես ժպտաց և Վահագնը, վստահ լինելով, որ ամեն ինչ կարգին է, դուրս եկավ աշտարակից և հեռացավ:

Վահագնի գնալուց հետո տիրեց լռություն: Ադայի համար, իհարկե, դա լռությունը չէր, քանի որ նա երկար ժամանակ անցկացրել էր խորանարդում, ուր տիրում էր կատարյալ լռություն: Իսկ այստեղ քամին անդադար աղմկում էր,Ադան անգամ կարողանում էր լսել պատին ամրացված մոմի ձայնը, որը հալելով լույս էր սփռում պահակակետում: Երբ սովորեց պայմաններին, Ադան հիշեց կապույտ լույսը: Ի՞նչ կապ կար այդ լույսի և խորանարդի միջև. Ադան վստահ էր, որ դա հենց խորանարդի պատերից արտացոլվող լույսն է: Եվ ինչու՞ է այդ լույսը տարբերվում սովորական լույսերից, որտեղի՞ց է դրա կապույտ երանգը և ինչպես է առաջանում: Ադան գրպանից հանեց լապտերը և ուսումնասիրեց քարը:Դա շատ փոքր էր, բայց Ադան զգում էր, որ լապտերը բավականին տաք է: Երբ ավելի ուշադիր նայեց Ադան նկատեց, որ քարը իրենից ոչ թե լույս այլ կայծեր է արտանետում, որոնք հպվում էին ապակե ամանի պատերին, իսկ հետո վերանում, հետո նորից ծնվում, նորից վերանում…

Ինչ որ մեկն անցավ պահակակետին մոտ գտնվող ծառի հետևով: Ադան անմիջապես գլուխը բարձրացրեց և երբ մի քանի վայրկյան ուշադիր նայեց, հասկացավ, որ աչքի տակով տեսածը զուտ պատրանք էր: Նա լապտերը դրեց գրպանն ու սկսեց հսկել անտառի սահմանը:Երբ ավելի ուշադիր նայեց, զգաց, որ սահամանը բավականին ուղիղ է, ինչը շատ անբնական էր թվում: Միգուցե գյուղի բնակիչները միտումնավոր էին սահմանը հարթեցրել՝այն ավելի հեշտ հսկելու նպատակով:

Ադան ոտնաձայներ լսեց: Ինչ-որ մեկը ձյունի վրա քայլում էր և այն սեղմելով խրխրթոց էր առաջացնում: Ադան տեսողությունն ու լսողությունը լարեց, բայց ոչինչ չտեսավ:

Ձայնը կտրվեց և Ադան նորից մտածեց, որ միգուցե, լսած ձայնը ուղղակի քամու ձայնն էր չնայած, որ ներքուստ համոզված էր, որ նա ինչ որ բան լսել է:

Ադան սկսեց ավելի ուշադիր լսել և փորձեց ոչ մի շարժում բաց չթողնել: Նա շատ շեշտակի շարժումներով այս ու այն կողմ էր նայում, բայց հետո հասկացավ, որ դա ավելի է խանգարում: Նա չգիտեր՝ ինչի համար էր այդպես մտածում, բայց նրան թվում էր, որ անտառում կա մեկը, որ զգում է իր հայացքի ուղղությունը:

Անտառի սահմանին կային հսկա ծառեր, որոնց տարիքը երևի անցնում էր հազարը: Դրանց հաստ բների հետևում թաքնվելը բավականին հեշտ կլիներ: Բայց սահմանից քիչ հեռու արդեն անտառը նոսրանում էր, քանի որ այն ամբողջությամբ այրվել էր: Ադան մտածեց, որ եթե մեկը գյուղին մոտենալու ցանկությունը ունենար, ապա անպայման նրան կտեսներ, մինչև հաստաբուն ծառերին հասնելը:

Իսկ եթե արդեն հասել է,- խոսաց ներքին ձայնը և Ադան զգաց, թե ինչպես է վախը կամաց-կամաց պատում նրան: Այդ հարցի համար նա պատասխան չուներ և խիղջը հանգստացնելու համար որոշեց գնալ ու ստուգել բոլոր ծառերը:

Ադան դուրս եկավ տնակից և սկսեց իջնել աստիճաններով: Երբ հասավ գետնին, նայեց շուրջը, բայց ոչ ոք չկար:Նա մերակացրեց դաշույնը և կամաց սկսեց շարժվել ծառերի ուղղությամբ:

Ծառերը նա մտովի բաժանեց երեք շարքի, բայց նրանք մի գծով շարված չէին, ուստի Ադան չէր կարող մի կետից նայել ամբողջ շարքը: Նա պարտավոր էր ստուգել բոլոր ծառերը: Մոտեցավ առաջին ծառին: Դրա բունի վրա կային բազմաթիվ անցքեր,որոնց մեջ ձյուն էր լցված: Բարեբախտաբար այդ պահին ձյուն չէր գալիս և տեսադաշտը բավականին պարզ էր: Ադան զգույշ սկսեց ծառը շրջանցել: Դատարկ էր: Երբ նա հայտնվեց այնպիսի դիրքում, որ մեջքով էր կանգնած աշտարակին, գլուխը թաքուն հանեց ծառի բնի հետևից և նայեց աշտարակին: Նա ուզում էր տեսնել՝ այն ինչ տեսք ունի օտարականի համար:

Նայեց և վախից սիրտը կանգնեց. աշտարակի մոմը հանգել էր և այնտեղ կանգնած էր ինչ որ մարդ: Նրա դեմքը չէր երևում, բայց Ադան զգաց, որ նա նայում է հենց իր ուղղությամբ: Եվ երբ մարդը ձեռքը բարձրացրեց և ի նշան բարևի թափահարեց,Ադան զգաց, որ քրտինքը հոսում է ճակատով: Ադան անմիջապես թաքնվեց ծառի բնի ետևում:

Նա հասկացավ, որ սխալ որոշում էր կայացրել: Ամեն դեպքում նա չպետք է լքեր աշտարակը: Իսկ իմա ի՞նչ պետք է աներ:Անտառում մնալ չէր կարող, քանի որ մտածում էր՝ հնարավոր է այլ մարդիկ էլ լինեն իսկ աշտարակ վախենում էր վերադառնալ:

Ադան հիշեց Վահագնի խոսքերը: Նա ասել էր, որ անպայման կվերադառնա: Իսկ եթե Վահագնը վերադառնար և անծանոթը նրան վնասեր: Ադան վտանգ էր զգում: Նա նորից նայեց աշտարակի ուղղությամբ, բայց մարդը չկար: Ադան սկսեց ավելի սարսափել. դա նշանակու՞մ էր արդյոք, որ նա նորից իջել է: Ադան նայեց շուրջը: Անտառը դատարկ էր թվում, չնայած, որ նա ինչ որ մեկի ներկայությունը զգում էր:

Ադան ոտնաձայներ լսեց և շրջվելուն պես տեսավ, որ ինչ որ մեկը թաքնվեց դիմացի ծառի հետևում: Վախը սկսեց զայրացնել Ադային: Նա դաշույնը պահեց իր դիմացը և սկսեց դանդաղ քայելերով շարժվել առաջ: Հասավ ծառին և սկսեց ավելի դանդաղ շրջանցել այն: Հիմա արդեն Ադան վստահ էր, որ այնտեղ ինչ որ մեկը կա. նա լսում էր նրա շնչառությունը:

Ադան պատրաստ էր, որ ամեն վայրկյան դաշունահարի դիմացինին,բայց…Այնտեղ ոչ ոք չկար: Ադան անմիջապես շրջվեց և թիկունքը դեմ տվեց ծառին,որպիսզի մեջքից հարված չստանա:Նա հիմա կանգնած էր վերջին հաստ ծառի մոտ,որից հետո սկսվում էր բլուրի վերելքը: Ադան հիշեց այս վայրերը: Նա այստեղից գլորվել էր ու ամենայն հավանականությամբ դիպչել էր հենց այս ծառերից մեկին:

Ադան տեսավ լուսինը, որի մեծ մասը թաքնված էր խավարում, հետո լարեց ուշադրությունը և փորձեց գտնել ինչ որ տարօրինակ բան: Նա որոշեց վերադառնալ աշտարակ և կանչել Վահագնին, բայց հենց թեքվեց նրան թվաց, թե աչքի տակով ինչ որ բան տեսավ: Ադան նորից շրջվեց և նորից տեսավ անծանոթին:

a5fb99c1e330de2510ab90eae2fa7cddՆա մարդ չէր, այլ տարօրինակ արարած, որը միայն մարդու տեսք ուներ: Նրա մարմինը կազմում էին անհամար լուսատու լարեր, որոնք նույն գունն ունեին, ինչ խորանարդի պատերը: Ադան նրա մազերի երկարությունից հասկացավ, որ նա կին է, իսկ երբ ավելի ուշադիր նայեց, ճանաչեց Արևիկի դեմքը:

Ադայի ոտքերը թուլացան և նա հազիվ իրեն պահեց, որ չընկնի. նա այնքա՜ն էր կարոտել այդ դեմքը:

-Արևի՞կ,- ցածր ձայնով կանչեց Ադան, բայց պատասխան չսատացավ: Արևիկը շրջվեց և ձեռքով կանչեց Ադային: Նա ժպտում էր և Ադան քարացած նայում էր նրան: Արևիկը սկսեց շարժվել, իսկ Ադան ակամայից սկսեց քայլել նրա հետևից: Նա ոչինչ չէր զգում, միայն ուզում էր հասնել նրան, ուստի քայլերը արագացրեց: Ընդամենը մի քանի քայլ և Ադան Արևիկի կողքին կլիներ: Այս միտքը նրան այն աստիճան ուրախացրեց, որ նա սկսեց ավելի արագ քայլել:

-Ադա՜,- Վահագնի գոռոցը ճեղքեց անտառային լռությունը և Ադան սթափվեց: Արևիկը նույնպես կանգնեց: Անտառի խորքից լսվեցին ոտնաձայներ, և քիչ հետո խավարի միջից երևաց Վահագնը, որը վազում էր նրանց ուղղությամբ: Երբ տեսավ Ադային ու Արևիկին, կանգնեց, սարսափած մի վայրկյան նայեց նրանց, իսկ հետո բարձր ձայնով գոռաց.

-Ադա՛, ինձ լսու՞մ ես,-Ադան չէր հասկանում՝ ինչի համար է Վահագնը գոռում:

-Այո,- հանգիստ պատասխանեց նա:

-Արի՛ինձ մոտ. շու՛տ,- շարունակեց գոռալ Վահագնը:

-Ինչու՞, սա Արևիկն է:

-Դա Արևիկը չէ: Ադա՛, շուտ արի՛:

Ադան նայեց Արևիկին, որը կանչող հայացքով նայում էր նրան: Ադան ուզում էր շարունակել Արևիկի հետ գնալ:

-Ադա, դա Արևիկը չէ: Մի՛ լսիր նրան: Խնդրում եմ հետ արի: Նա վտանգավոր է:

Վահագնը մոտեցավ Ադային և հանկարծ Արևիկը լայն բացեց իր բերանը և ոռնոց արձակեց: Վահագնը ձեռքերը առաջ պարզած հետ գնաց: Ադան Արևիկի լայն երախի մեջ տեսավ բազմաթիվ սուր ատամներ, որոնք նույնպես կազմված էին առկայծող լույսերից:

Ադան հասկացավ, որ նա Արևիկը չէ և վտանգ զգաց: Նա սթափվեց և նորից մտածեց փրկության մասին: Երբ Վահագնը մի քանի քայլ հետ գնաց, հրեշը նորից հանգստացավ, ընդունեց իր հին մարդկային կերպարը և ժպտաց:

Այս անգամ Ադան փորձեց շարժվել Վահագնի ուղությամբ, բայց հրեշը նորից կատաղեց և սկսեց ոռնալ:

-Հետ գնա՛, հետ գնա՛,-շուտափույթ գոռաց Վահագնը, բայց Ադան նրա զգուշացման կարիքը չուներ և ոռնոցը լսելուն պես վերադարձավ իր դիրքին:

Ինչու՞ էր հրեշն ուզում իր հետևից տանել Ադային: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, բայց դրանից ավելի կարևոր բան կար մտածելու: Ադան չէր պատկերացնում ինչ կլիներ, եթե հրեշը հարձակվեր: Նա արտաքինից շատ ուժեղ չէր երևում, բայց ըստ երևույթի նա կարողանում էր իր մարմնի կառուցվածքը փոխել՝ ըստ իր ցանկության:

Հրեշը կանգնել էր և առանց ոչ մի քայլ անելու սպասում էր: Վահագնը կամաց ձեռքը տարավ գրպանի ուղղությամբ և այնտեղից հանեց մի փոքրիկ սարք և Ադան մթության մեջ նկատեց փոքրիկ, լույս ճառագայթող, կապույտ քարը:

Հրեշի մարմնի լույսը արտացոլվում էր ձյան վրա և տեղանքը լուսավորում էր: Ադան նկատեց, թե ինչպես քարը անհետացավ սարքում և այս անգամ էլ կամաց-կամաց սկսեց կուրացնող լուսավորութուն տարածվել հրեշի ուղղութամբ: Հրեշը դրանից սարսափեց: Երբ լույսի առաջին ճառագայթները ազդեցին նրա վրա, նա ոռնոց արձակեց, ընկավ գետնին և սկսեց թավալգլոր լինել: Հետո հավաքվեց և սկսեց ճզմվել, երբ նա դարձավ մի փոքրիկ քարի չափ, մի ուժեղ ձայն լսվեց, պայթյուն եղավ, և մի այրող օդային ալիք Ադային ու Վահագնին շպրտեց անհայտ ուղղությամբ:

Ադան մի քանի վայրկյան սավառնում էր օդում: Նա ձեռքերն ու ոտքերը անհույս թափահարում էր և անդադար գոռում: Ադան ընկավ գետնին և զգաց, թե ինչպես մարմնի մի քանի ոսկորները ուղղակի փշրվեցին: Նրա մարմինը այրվել էր, և ձյունը, որը շրջապատել էր նրան արագ հալվեց ու սկսեց գոլորշիանալ: Ադան համարյա ոչինչ չէր տեսնում. նրա տեսադաշտը մշուշապատ էր: Ադան միայն լսում էր սրտի ձայնը, որը գնալով ավելի ու ավելի դանդաղ էր բաբախում: Նա փորձեց շարժվել, սակայն ամենաչնչին շարժումն իսկ անսահման ցավ էր պատճառում, ուստի Ադան իրեն հանձնեց բախտի քմահաճույքին և սպասեց, բայց վերջապես սիրտը դադարեց բաբախելուց, նրա տեսադաշտը սևացավ և աչքերը սառեց:

 

Վեցերորդ մաս:Մագդա

Երկար ժամանակ Ադան գոյություն չուներ: Տարօրինակ զգացողություն, որ կարող է զգալ միայն մեռած մարդը: Հետևաբար անիմաստ է փորձել բառերով նկարագրել մի բան, որը զգում կամ տեսնում ենք այն ժամանակ, երբ արդեն բառերն իմաստազրկվում են: Մահը Ադայի համար սև գույնն էր: Երևի կարելի է ասել, որ նա երկար ժամանակ գտնվում էր սև գույնի մեջ, կամ զգում էր սև գույնը, կամ էլ ինքը հենց սև գույնն էր:

Հետո այդ համատարած սև գույնի մեջ երևացին երկու կապույտ լուսավոր լարեր, որոնք մի անգամ բաբախեցին, իսկ հետո անհետացան: Ադան չհասկացավ կատարվածը՝ մի՞թե մահից հետո էլ պատրանքներ կան: Խավարը շարունակվեց, և Ադան նորից իրեն հանձնեց սև մահվանը: Բայց մի առ ժամանակ հետո նորից հայտնվեցին կապույտ լույսերը: Նրանք այս անգամ չբաբախեցին: Այլ երևացին ու անհետացան: Ադան այս անգամ համոզվեց, որ ինչ որ բան կատարվում է: Մի՞թե մահից հետո կյանք կա: Միգուցե դա է նոր կյանքը՝ խավարում, ժամանակ առ ժամանակ հայտնվող կապույտ լույսերի հետ:

Երրորդ անգամ լույսերը բաբախեցին մի քանի անգամ, իսկ չորրորդ անգամ նրանք չանհետացան: Նրանք ասես կխված մնացին օդում և շարունակեցին բաբախել: Եվ ամեն անգամ, որ նրանք բաբախում էին, Ադան սկսում էր ավելի շատ զգալ: Նախ, նա զգաց, որ ունի մարմին: Նա զգում էր ձեռքերի ու ոտքեր ծանրությունը, սակայն նրանց վրա ոչ մի ազդեցություն չուներ: Հետո սկսեց լսել ձայներ՝ ճռճոց, դխկդխկոց, ձայներ որոնք արձագանքում էին, և Ադան այդ վիճակում երկար մնաց:Ադան մտածեց,որ ինչ ձանձրալի է հետմահու կյանքը, և միայն այդ ժամանակ հասկացավ, որ նա դեռ իր հետ ունի իր հուշերը: Ադան սկսեց թերթել դրանք, ընտրեց ամենալավերն ու կենտրոնացավ:

Նա՝ խորանարդում՝ Արևիկի հետ: Նրանք ուրախ էին նորից միմյանց տեսնելու համար: Բայց Ադան մտածեց, որ Վահագնին ու Աիդային կկարոտի, այդ պատճառով նրանց էլ բերեց խորանարդ և նրանք սկսեցին ապրել խորանարդում: Ադան չէր զգում իր երազները. դրանք նույնքան իրական էին, որքան իր մահը:

Հետո լույսերն սկսեցին ավելի ուժգին բաբախել և դրանց լույսից խավարը կամաց-կամաց սկսեց ցրվել: Երբ այն ամբողջությամբ անհետացավ, Ադան իրեն գտավ անկողնում պառկած:

***

Մի տարօրինակ դեմք կռացել էր Ադայի վրա: Այն ծեր էր, կնճռոտ և մռայլ: Այնպիսի տպավորություն էր, ասես ամբողջ ուժերը լարել էր կենտրոնանալու համար: Աչքերը փակ էր, իսկ շուրթերն անդադար շարժվում էին: Սպիտակ մազերը ծածկում էին ականջները, որոնցից կախված էր մեծ և կլորավուն ականջօղեր:

Ադան բավականին թույլ էր ինչ որ զգացողություն ունենալու համար: Նա ոչ ուրախ էր, ոչ տխուր, այդ դեմքից ո՛չ զզվեց, ո՛չ էլ հավանեց այն: Ծեր մարդը երկար ժամանակ քթի տակ խոսում էր և ասես ուշադրություն չէր դարձնում Ադայի վրա: Ադան հոգնեց, փակեց աչքերը և նորից քնեց:

Այս անգամ նրա քունը տարբեր էր մահվան քնից: Ադան երազ տեսավ: Նա անտառում վազում էր: Նրան հետևում էին գայլերը: Հետո նրա ճամփին դուրս եկավ Արևիկն ու զայրացած հայացքով նայեց նրան: Ադան շեշտակի կանգնեց, նա մոռացավ գայլերին, բայց հենց ուզում էր Արևիկի անունը տալ, նա բերանը բացեց և Ադան նորից տեսավ հրեշի բերանը՝ լի ատամներով: Արևիկը գոռաց և Ադան վախից արթնացավ:

Այս անգամ, երբ Ադան աչքերը բացեց, նրա առջև բացվեց մի տարօրինակ տեսարան՝ նա երկնքում էր: Երբ ավելի ուշադիր նայեց, տեսավ, որ իրականում նրա և երկնքի միջև կա ապակի: Հետո ավելի լավ երևացին հատակն ու այն ծածկող գորգերը:

Ադան նայեց շուրջը: Նա գտնվում էր մի մեծ սենյակում, որի երեք պատերը և առաստաղը ապակուց էին կազմված: Իսկ մյուս պատին կար մի փայտե մեծ դուռ,որը նախշազարդված էր: Սենյակի մյուս կողմում մի գրասեղան կար, որի մոտ նստած էր մի կին և խորասուզված ինչ որ բան էր կարդում: Նա հանկարծ բարձրացրեց գլուխը և Ադային տեսնելով ժպտաց: Կինը մոտեցավ նրա անկողնուն և նստեց մի փայտյա հասարակ աթոռի վրա, որը դրված էր անկողնու կողքին:

-Բարև,- խոսաց կինը (նրա ձայնը համեմատած իր տարիքի բավականին երիտասարդ էր) :

-Բարև ձեզ,- մի կերպ ասաց Ադան:

-Քեզ լա՞վ ես զգում:

Ադան ընդհանրապես ոչինչ չէր զգում,բայց ասաց.

-Այո:

-Բախտդ բերել է Ադա: Դու մինչև մահվան սահմանը գնացել էիր:

Կինն ամբողջ ժամանակ ժպտում էր:

-Դուք իմ անունը որտեղի՞ց գիտեք:

-Դու ես ինձ ասել:

-Ե՞ս:

-Այո դու: Նախքան խորանարդ գնալը:

-Դու՞ք եք Մագդան:

Կինը ծիծաղեց.

-Այո, ես եմ:

-Երկար ժամանկ ձեզ էի փնտրում:

-Գիտեմ ու գիտեմ նաև, որ շատ հարցեր ունես, բայց ավելի լավ է սկզբում առողջացիր, հետո կխոսենք լա՞վ:

Ադան չպատասխանեց. արդեն քնած էր: Մագդան նրա ծակոցը շտկեց և նորից գնաց գրասեղանի մոտ:

Օրերն անցնում էին ու Ադան կամաց-կամաց ապաքինվում էր: Մագդան նրան շատ խիստ հսկողության տակ էր պահում ու չնայած, որ միշտ ժպտում էր, թույլ չէր տալիս Ադային անել այն, ինչ ինքն է ուզում: Նա պարտավոր էր ընդունել բոլոր դեղամիոցները, որոնք Մագդան էր պարտադրում:Դրանք հիմնականում տարբեր բույսեր էին, որոնք շատ տհաճ և սուր համեր ունեին, բայց Ադան սուս-փուս դրանք ուտում էր և չէր բողոքում:

Սկզբում վերակնգնվեց Ադայի զգայարանները: Դա մի կողմից լավ էր, մի կողմից՝ վատ: Ադան կարողանում էր տեսնել, լսել, շոշափել, համ ու հոտ զգալ, սակայն դրա հետ մեկտեղ Ադան անտանելի ցավեր էր զգում: Նրա այրված մարմինը անգամ անկողնու սպիտակեղենի հետ շփումից էր ցավում էրև շատ հաճախ, Ադան աշխատում էր անշարժ մնալ: Դրան գումարվում էին կոտրվածքների ցավերը (Ադան երկու ոտքերն էլ կոտրել էր) , իսկ վերջում արդեն գալիս էին անհամար վերքերը, որոնք ասես անվերջ էին նրա մարմնի վրա:

Երբ Ադան սկսեց հիշել ամեն ինչ, հարցրեց Վահագնի մասին:Մագդան ասաց,որ նա լավ է և ի տարբերություն Ադայի շատ չի վնասվել: Այդ օրը արևոտ եղանակ էր, և արևի ճառագայթները լուսավորում ու տաքացնում էին Մագդայի կախարդական սենյակը:

-Իսկ ինչու՞ ես այդքան վնասվեցի,-հարցրեց Ադան:

Մագդան ծիծաղեց նրա միամիտ հարցի վրա.

-Դե՝,հասկանու՞մ ես, Վահագնը ավելի ծանր է քան դու ,- ասաց ու սրտի խորքից սկսեց ծիծաղել:

Ադան չծիծաղեց, այլ լրջորեն սկսեց մտածել այդ գիշերվա մասին, որից արդեն անցել էր մի ամիս:

-Իսկ ի՞նչ պատահեց այդ գիշեր:

-Դուք հանդիպել էիք անտառի հոգուն:

-Վահագնը ասում էր,որ դա լեգենդ էր:

-Ճիշտ է: Իրականում անտառի հոգի գոյություն չունի,-լրջորեն պատասխանեց Մագդան,-դա ուղղակի մի պատմություն է, որ մենք պատմում ենք երեխաներին, որպեսզի նրանք վախենան ու գիշերները չմտնեն անտառ: Դե հասկանում ես .այնտեղ շատ են վայրի գազանները:

-Բայց…բայց…

-Բայց դու նրան տեսել ես չէ՞:

-Այո: Ես նրան շատ լավ հիշում եմ:

Մագդան նորից ժպտաց.

-Իրականում անտառի հոգին, ինչ որ հրեշ չէր: Դու տեսար, որ նա մարմին չուներ: Նա մի էներգիայի աղբյուր էր, որը հենց քեզնից էր ստեղծվել:

-Ինձնի՞ց,- զարմացած հարցրեց Ադան:

Մագդան լռեց: Նա մտքերն էր դասավորում, որպեսզի կարողանար հնարավորինս հեշտ բացատրել Ադային եղելությունը:

-Լեգենդը պատմում է, որ անտառի հոգին իր զոհին թակարդը գցելու համար ընդունում է զոհի ամենասիրելի մարդու կերպարը: Հիմա դու ինձ ասա, ի՞նչ տեսքով այն քո մոտ հայտնվեց:

-Արևիկի,-մեխանիկորեն պատասխանեց Ադան:

-Իրականում անտառի հոգին այն կարոտն էր, որ դու ունեիր այդ աղջկա հանդեպ: Աղջկա ու խորանարդի:

Մագդան մի քիչ կռացավ ու ցածր ձայնով շարունակեց.

-Խորանարդը կառուցվել է հազարամյակներ առաջ՝ անհայտ ուժերի կողմից: Դրա առանձնահատկությունը հուշերը կլանելու մեջ չէ: Ոչ ոք չի կարող երկար ժամանակ մնալ խորանարդի պատերի ազդեցության տակ ու չմոռանալ ամեն ինչ: Այնտեղ՝ գետնի խորքում շատ մեծ էներգիա է կուտակված: Այնքան մեծ, որ մարդ արարածը դրան հասկանալու ու ընդունելու ունակություն չունի: Այդ պատճառով էլ խորանարդը խաթարում է մարդու ուղեղի աշխատանքը և նա սկսում է չհիշել:

-Իսկ եթե երկար ժամանակ մնա այնտեղ…

-Ես այնտեղ հարյուրից ավելի մարդ եմ ուղարկել:

-Հարյու՞ր,- զարմացավ Ադան,- բայց այնտեղ ոչ ոք չկար:

Մագդան ժպտաց.

-Հենց դա է խորանարդի իմաստը: Քո նման, բոլորն էլ վերջ ի վերջո դուրս են գալիս:

-Ինչու՞:

-Ցավը, վիշտը, տառապանքն ու հուսահատությունը մարդու կյանքի շարժիչ մասերն են, կյանքի համեմունքներն ու իմաստներն են: Դրանց հիման վրա է մարդը հասկանում երջանկության, սիրո ու հույսի իմաստը: Եվ մարդիկ, ովքեր երկար ժամանակ են մնում խորանարդում, ակամայից ձգտում են դեպի ցավն ու տառապանքը, խոչընդոտները, որ ինչ որ ձևով կարողանան իմաստավորել իրենց կյանքը:Երբ նրանք կորցնում են իրենց վատ հուշերը, դրանք նորից ձեռք բերելու համար պայքարում են ու, դրանք չգտնելով, նորն են ստեղծում:

-Իսկ ի՞մ հուշերը:

-Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ են բոլորը ինձ միշտ նույն հարցը տալիս: Չլսեցի՞ր ինչ ասեցի՝ նորն են ստեղծում: Հիշի՛ր Ադա, մոռացված հուշերի հետևից գնալն ինքնասպանություն է: Անիմաստ է հիշել մի բան, որի համար դու կյանքից հրաժարվել ես:

-Բայց ես ուզում եմ հիշել:

Մագդան ժպտաց.

-Բուդդան ասում էր, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը՝մեր ցանկություններն են:

Մագդան կանգնեց և գնաց պատուհաններից մեկի մոտ:

-Դու խորանարդում անցկացերել ես մոտ երկու ամիս,- Մագդան շուրթերը հավաքեց ու գլուխը թափահարեց,- դե՜, բավականին երկար ժամանակ է: Բայց ինձ մի հարց է հետաքրքրում,- Մագդան շրջվեց ու նորից մոտեցավ անկողնուն,- դու ինչպե՞ս կարողացար անցնել կամրջից: Այնտեղով ոչ ոք չի անցել:

-Իսկ ինչպե՞ս էի գնացել խորանարդ:

Ադայի հարցը Մագդան հավանեց, նրա շրթունքները բացվեցին և նա ժպտաց.

-Դեպի խորանարդ ճանապարհորդությունը սկսելուց առաջ մարդիկ պատրաստվում են: Դու գնալուց ֆիզիկակապես բավականին լավ վիճակում էիր, ես հիշում եմ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ դու երկու ամիս ուղղակի նստել ես…Դու չպետք է կարողանայիր անգամ քայլել:

-Ես խորանարդում քայլում էի:

-Դա բավարար չէ:

-Ես չգիտեմ, հնարավոր է բախտս բերել է:

Մագդան գլուխով բացասական նշան տվեց.

-Դու նպատակ ունեիր: Ուրիշ մի էներգիա էր քո մեջ հոսում: Մի շատ ուժեղ էներգիա, որը ավելի ուժեղ էր քան խորանարդի ամբողջ էենրգիան: Եվ դու այդ էներգիան օգտագործելով կարողացար խորանարդի էներգիայի մի մասը կլանել քո մեջ և դա էր պատճառը, որ չնայած սառնամանիքին մարմինդ չսառցակալեց, կարողացար ինչ-որ չափով կասեցնել կամուրջի տատանումները:

-Ի՞նչ էներգիա:

Մագդան մի քանի վայրկյան հարցական հայացքով նայեց Ադային, իսկ հետո ասաց.

-Արևիկը արդեն մի ամսից ավելի է ինչ խորանարդում է: Տարբեր մարդիկ տարբեր ժամանակ են դուրս գալիս այնտեղից, բայց քչերն են կարողանում անցնել կամրջից:

Մագդան գնաց ու նստեց գրասեղանի մոտ և շարունակեց զբաղվել ընթերացանությամբ:

Ադայի մտքերը սլանում էին կայծակնային արագությամբ: Նրանք գնացին ու հասան ձյունածածկ լեռների գագաթները, որտեղ թաքնված էր խորանարդը: Նա պատկերացրեց Արևիկին, որը դողդոջուն քայլերով փորձում էր անցնել կամրջից: Նրա ոտքը սայթաքում է և…

Ադան իրեն դուրս նետեց անկողնուց և դողալով փորձեց կանգնել: Մագդան նրան ուշադրություն չդարձրեց: Ադան կանգնեց և մի քանի քայլ անելուց հետո հասկացավ, որ ի վիճակի է քայլել և շարժվեց դեպի դուռը: Ձեռքը դրեց բռնակին, իսկ հետո հիշեց Մագդային: Շրջվեց ու տեսավ, որ նա իր մշտական ժպիտով նայում էր իրեն:

-Շնորհակալ եմ Մագդա ,- ասաց Ադան:

-Վահագնը քեզ ներքևում սպասում է: Հաջողություն քեզ:

Ադան բացեց դուռն ու դուրս եկավ սենյակից: Նա հայտնվեց մի կարճ միջանցքում, որի վերջը մի երկար և ոլորապտույտ աստիճանասանդուղքի սկիզբ էր: Ադան սկսեց արագ-արագ իջնել: Նա անգամ չէր նկատում, թե քանի հարկ է իջնում: Երբ հասավ առաջին հարկին, նորից հայտնվեց միջանցքում, որի վերջավորությունը մի երկաթե, երկփեղկ դուռ էր, որն իր յուրաքանչյուր փեղկի վրա ուներ մի կլոր պատուհան: Ադան հրեց ծանր դուռն ու բացեց այն: Ադան ցրտից հասկացավ, որ արդեն դրսում է: Արևի ճառագայթները, ձյան վրա արտացոլվելով կուրացնում էին Ադայի տեսողութունը և նա չէր կարողանում ոչ մի բան տեսնել: Հանկարծ ինչ-որ մեկը նրա ուսերին գցեց մի տաք վերարկու:

-Հագի՛ր տղա,- ասաց ձայնը և Ադան միանգամից ճանաչեց Վահագնին:

-Վահա՜գ,- գոռաց Ադան, շուռ եկավ և տեսնելով այդ հսկա մարդուն ՝ հուզվեց: Նա մոռացավ վերարկուի մասին. Ադան գրկեց Վահագնին և վերարկուն ուսերի վրայից սահեց ցած:

-Միշտ ատել եմ ռոմանտիզմը, բայց լավ…,- ասաց Վահագնը ու ինքն էլ գրկեց Ադային,-ուրախ եմ, որ ողջ ես տղա՛: Ես և Աիդան անհանգստանում էինք քեզ համար:

Ադան ոչինչ չէր խոսում: Նրա արցունքները անդադար հոսում էին:

Կամաց-կամաց Ադան սովորեց լույսին և տեսավ, որ նրանք գտնվում են մի քարքարոտ փողոցում: փողոցի երկու կողմից ձգվում էին մեկ հարկանի տները, որոնք զարդարվելէին ամանորյա լույսերով, տոնածառերով ու խաղալիքներով:

-Գնա՛նք,- ասաց Վահագնը,-Աիդան սպասում է:

Երբ նրանք սկսեցին քայլել, Ադան շրջվեց ու տեսավ այն հսկա աշտարակը,որից դուրս էր եկել: Ադան չէր հավատում, որ նա այդքան բարձր է գտնվել գետնից: Աշտարակը ճերմակ էր և ձգվում էր դեպի երկինք: Իսկ վերջավության վրա պարզ երևում Մագդայի սենյակի ապակիները:

Ադան պատուհանի մոտ նկատեց մի ծեր կնոջ մարմին, որ նայում էր նրանց ուղղությամբ:

 

Յոթերորդ մաս:Վերադարձ

Վահագնը ստիպում էր, որ ինքն էլ գնա Ադայի հետ, բայց Ադան չէր համաձայնվում:

-Նա իմ աղջիկն է, հասկանու՞մ ես ,- գոռում էր Վահագնը:

-Ես չեմ կարող քեզ էլ անցկացնել կամրջից ,- Ադան արդեն Վահագնի հետ դու-ով էր խոսում և դրանից շատ լավ էր զգում:

-Ես քո օգնության կարիքը չունեմ: Ինքս կանցնեմ:

-Անիմաստ քեզ վտանգի ես ենթարկում:

-Նա՛….ի՛մ….աղջիկն է: Չե՞ս հասկանում,- ամբողջ ուժով գոռաց Վահագնը:

-Ուրեմն չթողնեի՛ր, որ գնար ,- հյուրասենյակ գալով գոռաց Աիդան:

Վահագնը լռեց և այնպիսի տպավորություն էր, որ հենց նոր էր շանթահարվել: Նա նստեց բազմոցին, ու գրկեց գլուխը.

-Ես ապուշի մեկն եմ:

Աիդան նստեց նրա կողքին և ձեռքը գցեց նրա ուսին:

Ժամ ես վատնում,- խոսեց Ադայի ներքին ձայնը: Նա մոտեցավ բազմոցին, վերցրեց իր պահակության շորերը և դուրս եկավ հյուրասենյակից: Ադան հագնվեց ու դուրս ելավ տնից: Նա քայլերը ուղղեց դեպի աշտարակը, որից հետո պետք է բարձրանար բլուրը և հույս ուներ, որ կհիշեր դեպի խորանարդ տանող ճանապարհը:

Աշտարակը տեսնելուց մարմնով դող անցավ, բայց չթողեց, որ վախը հաղթի նրան և շարունակեց ճանապարհը: Կտրեց ու անցավ գյուղի սահմանը և խորացավ անտառով: Ադան գիտեր, որ փորձությունները սկսվելու են այն ժամանակ, երբ նա հասնի կամրջին: Ադան փորձում էր ուղեղը կենտրոնացնել փորձությունների վրա և չմտածել այն մասին, որ հնարավոր է, որ Արևիկը վաղուց արդեն դուրս եկած լինի է խորանարդից:

Ադան հասավ բլուրին ու սկսեց բարձրանալ: Չնայած, որ ամպերը նորից հավաքվել էին և սառը քամի էր փչում, բայց Ադան շոգում էր: Նա ուզում էր վազել, սակայն գիտեր, որ դա նրան ավելի է հոգնեցնելու, ուստի քայլում էր հանգիստ ու փորձում էր շնչել ռիթմով:

Ադան հաղաթահարեց վերելքն ու ընկավ մի հարթ ճանապարհի վրա, որը տանում էր դեպի ձորը: Ադայի ականջին հասան կամրջի տախտակների ճռճռոցը և նա սարսափեց դրանից: Հիմա՝ երբ արդեն բավականին մոտեցել էր դրանց վրայով կրկին անգամ քայելու պահը, Ադային ինչ-որ մի զգացում հետ էր պահում այդ քայլից: Բայց Ադան հիշեց Արևիկին ու նորից համառությամբ սկսեց քայլել:

Երբ հասավ կամրջի սկզբին, նայեց և փորձեց տեսնել վերջը, սակայն դա չհաջողվեց, քանիոր ձորի հատակից բարձրացող մառախուղը անտեսանելի էր դարձրել այն:

«Ես չեմ վախենում»,- ինքն իրեն գոտեպնդելու համար մտածեց Ադան և կատարեց առաջին քայլը: Այս անգամ Ադան պատրաստ էր կամրջի տատնումներին ուստի առաջին անգամվա չափ չվախեցավ: Բացի դրանից այս անգամ Ադան բավականին տաք էր հագնված և չէր դողում ցրտից: Սակայն խնդիրն առաջացավ այն ժամանակ երբ նա հասավ կամրջի մեջտեղին: Նրա առջև բացվեց սարսափելի մի տեսարան: Կամրջի տախտակները պոկված էին:

Առաջին միտքը, որ հասավ Ադայի ուղեղին: Արևիկն էր: Նա ենթադրեց, որ Արևիկը փորձել է անցնել կամրջով բայց տախտակները պոկվել են և նա ընկել է: Ադան ուզում էր ետ գնալ, սակայն հետո հիշեց Արևիկի պատմությունը և որոշեց ճամփի կեսից չվերադառնալ:

Սակայն ինչպե՞ս պետք է Ադան անցներ կամրջով: Նա ոչ մի լուծում չէր գտնում ,բայց  հասկանում էր, որ երկար չէր կարող կանգնել այդ կամրջի վրա:

Հետո հիշեց Մագդայի ասաց էներգիայի մասին և կարծես ինչ որ մեկը նրան հուշեց լուծումը: Ճիշտ հենց այնպես, ինչպես նրան հուշում էին խորանարդի պատերը՝ երբ նա առաջին անգամ հանդիպեց Արևիկին:

Ադան աչքերը փակեց և մի քայլ առաջ դրեց:Նա օրենքով պետք էր, որ ընկներ ցած, բայց ինչ-որ անհայտ պատճառով դեռ կանգնած էր: Ադան աչքերը բացեց և նայեց ներքև: Նրա ոտքի տակ մի բաց կապույտ գույնի շերտ էր առաջացել, որը պահում էր Ադայի մարմնի ողջ ծանրությունը: Ադան երկար չմտածեց և շարունակեց քայլել: Ամեն քայլը, որ նա դնում էր, ոտքի տակ առաջանում էր այդ կապույտ շետրը:

Ադան հասավ ձորի մյուս կողմը և սկսեց վազել: Առանց շնչելու և զգուշությունը մի կողմ դրած վազում խորանարդի մուտքի ուղղությամբ: Անցավ ծառերի միջով և վերջապես գտավ կարմիր մուտքը: Բացեց այն և հենեց գետնին: Վահագնի տան պահեստից վերցրած պարանը, որը փաթաթել էր իր վրա բացեց և կապեց շրջանաձև բռնակին: Պարանը գցեց ցած և սկսեց իջնել:

Ադայի սիրտը ուժգին բաբախում էր: Նա չէր հավատում, որ նորից տեսնելու է Արևիկին: Ի՞նչ կասի Արևիկը նրան տեսնելով: Ադան չգիտեր, բայց արդեն պատկերացնում էր հազարավոր տարբեր խոսակցություններ: Իջնելուց Ադան նկատեց նաև այն պարանը, որը Արևիկն էր ամրացրել թունելի մուտքի մոտ մեխված հաստ ձողից:

Ադան հասավ խորանարդի տանիքին: Նա հանեց գոտու աջ կողմում ամրացված լապտերը և գտավ մուտքի կոճակը: Սեղմեց այն և խորանարդի դուռն սկսեց դանաղ բացվել:

Խավարը ցրվեց ստորգետնյա կապույտ լույսով, որը գնալով շատանում էր: Երբ դուռն ամբողջությամբ բացվեց Ադան թռավ ներս, նայեց շուրջը և սիրտը կանգնեց. խորանարդը դատարկ էր:

***

Ադան մի քանի վայրկյան կանգնած մնաց, իսկ հետո ընկավ գետնին: Նա չէր հավատում իր պարտությանը: Հիմա համոզված էր, որ Արևիկը շատ ավելի շուտ էր դուրս եկել, և կամրջի տախտակների բացակայությունը հենց դրա հետքերն էին:

Ադան սկսեց խենթի պես արտասվել: Նա իրեն պատեպատ էր տալիս, ոռնում էր, անիծում էր խորանարդն ու հարվածում պատերին: Սակայն պատերը հանգիստ էին, ասես նրանք հաճույք էին ստանում Ադայի տխրությունից և նա առաջին անգամ իր կյանքում ատեց խորանարդը, որն այդքան սիրում էր:

Ադան չգիտեր ինչ անել: Չէր ուզում վերադառնալ գյուղ. Արևիկի մահվան լուրը չէր կարող հայտնել Վահագնին:

Նայեց շուրջը: Նրա լուծումը կարծես հենց իր շուրջն էր: Ադային այլ բան չէր մնում՝ բացի նորից մոռանալը:

Նա հենվեց պատին ու փակեց աչքերը: Մտածեց իր անցած ուղղու մասին: Հիշեց Արևիկին,Վահագնին,Մագդային:

Իսկ ի՞նչ կլիներ հետո:Մեկ-երկու ամիս ամիս հետո, երբ ամեն ինչ նորից մոռացած կլիներ: Երևի նորից դուրս կգար խորանարդից ու կընկներ կամրջից. Քանի որ այլ նպատակ չէր ունենա: Իսկ ինչի՞համար էր իրեն տանջում: Ավելի լավ չէր հենց հիմա դուրս գալ ու վերջ տալ ամեն ինչին: Ադան հիշեց իր կարմիր զգեստը, որը նրան Աիդան էր տվել, հիշեց արևի շողերը ու հիշեց իր ժպիտը, որը տեսել էր հայելու մեջ:

«Ես այն աշխարհից եմ,այնտեղ էլ կմեռնեմ»,- մտածեց Ադան ու դուրս եկավ խորանարդից: Կանգնեց տանիքին ու նայեց թունելի վերջին: Դուռը դեռ բաց էր և լույսը անարգել ներս էր թափանցում:

Ադան սկսեց մագլցել: Նրա սիրտը խառնում էր թունելից ու խորանարդից, և միայն ուզում էր հնարավորինս շուտ հասնել դուրս:

Սկսեց ավելի արագ մագլցել և երբ հասավ դուրս դուռը զայրույթից ուժեղ շրխկացրեց և այդ շրխկոցը արձագանքեց ամբողջ շրջակայքով:

Ադան նստեց դռան վրա և շարունակեց արտասվել: Չէ՞ որ նա դրան արժանի չէր: Եվ հիշեց Մագդայի խոսքը, երբ նա բացականչեց «Աստվա՛ծ իմ»: Իսկ գոյություն ունի՞ Աստված: Եթե այո, ապա ինչու՞ նա այդպես վարվեց իր հետ: Ադան նայեց շուրջը և մտածեց, թե ինչքան կտևի մինչև նա կմեռնի:

Նա նայեց ձյան վրա իր ոտնահետքերին և զարմացավ. ոտնահետքերը տանում էին դեպի անտառի կողմը: Բայց չէ՞ որ Ադան այդ կողմ չէր գնացել: Երբ ավելի ուշադիր նայեց հասկացավ,որ դրանք իր ոտնահետքերը չէին և չնայած,որ նույն նախշերն ունեին, բայց շատ ավելի փոքր էին Ադայի ոտքի չափերից: Ադան համեմատեց դրանք և համոզվեց, որ այդ ոտնահետքերն իրենը չեն:

Ադան սկսեց դանդաղ մտածել, ասես չէր ուզում որ սխալ ենթադրությունից ուրախանալ ու հետո հիասթափվել:

Եթե նախշերը նույնն էին, ուրեմն դրանք նույն տեղից էին: Հետևաբար կոշիկի տերը ժամանակին գյուղում պահակ էր կանգնել…

-Արևիկ,- շշնջաց Ադան և մտքերը կիսատ թողած, սկսեց վազել ոտնահետքերի ուղղությամբ: Նա մտավ անտառ, որը բավականին սաղարթախիտ էր: Եվ գնալով դժավարնում էր ոտնահետքերին հետևելը: Բարեբախտաբար ձյունը կոփվել էր և քամին չէր վերացրել դրանք: Ադան սիտպված սկսեց դանդաղ քայլել, որպեսզի չկորցնի հետքերը: Մոտ կես ժամ քայլեուց հետո վերջապես, մի ծառի տակ գտավ կոշիկների տիրոջը:

Արևիկը նստել էր այդ ծառի տակ: Աչքերը փակ էր, ձեռքերը թուլացած:

-Արևի՜կ,- ուրախությունից ճչաց Ադան և վազեց նրա ուղղությամբ, բայց Արևիկը չպատասխանեց: Ադան նրան բարձրացրեց և պահեց իր ձեռքերի մեջ:

-Արևի՞կ,- Ադան նորից կանչեց, բայց նորից պատասխան չսատացավ:

Ադան չէր կարողանում ոչինչ ասել: Ուղղակի լուռ փորձում էր լսել Արևիկի շնչառության ձայնը:

Հետո նա զգաց, որ իր ձեռքերը սկսեցին տաքանալ: Ադան Արևիկին նորից դրեց գետնին և նայեց ձեռքերին: Դրանք վառվել էին կապույտ լույսով, բայց լույսը կամաց-կամաց  մարեց և Ադայի ձեռքերը նորից սառեցին:

Ադան նորցի հիշեց Մագդային և այս անգամ հասկացավ, թե Մագդան ինչ նկատի ուներ՝ասելով, որ նրա հաջողության գաղտնիքը իր նպատակն էր:

-Ադա՞,- լսվեց Արևիկի թույլ ձայնը:

Ադան նայեց նրան և ասաց.

-Բարև,-ու ժպտաց: Հետո նորից նրան առավ իր ձեռքերի մեջ ու սկսեց քայլել: Ադան գնում էր դեպի կամուրջը: Նա այլևս չէր վախենում, քանի որ ոչ միայն արդեն համոզվել էր, որ էներգիան իրական է այլև նա գիտեր այն օգտագործելու ձևը: Ձեռքերի ջերմությունը տաքացնում էր Արևիկին և նա քիչ հետո նորից բացեց աչքերը: Ադայի սիրտը նրա աչքերը տեսնելուց սկսեց ուժգին բաբախել. Արևիկի աչքերը հոգնած էին և ուժասպառ, բայց Ադայի համար դրանք առաջին օրվա պես գեղեցիկ էին:

Արևիկը ոչինչ չէր ասում, միայն լուռ նայում էր Ադային:

Նրանք կանգնեցին կամրջի մոտ: Ադան փակեց իր աչքերը և պատկերացրեց Արևիկի կանաչ աչքերը և զգաց, թե ինչպես է Արևիկի մարմնից էներգիան հոսում իր մարմնի մեջ: Բայց նախքան էներգիայի հողին անցնելն ու կորչելը, Ադան ակամային պահեց այն և ուղարկեց կամրջի ուղղությամբ: Ադայի ձեռքերից նորից կապույտ լույս արձակվեց և այդ լույսերը սկսեց օձի նման փաթաթվել կամուրջին և այն պահել անշարժ վիճակում: Հետո երկրոդ էներգիայի աղբյուրը ծածկեց բոլոր քանդված տախտակների անցքերն ու ստեղծեց կապտագույն բազրիք: Ադան սկսեց քայլել կամուրջով: Արևիկը դեռ չէր խոսում, նա լուռ նայում էր Ադային, որը կենտրոնացել էր ճանապարհի վրա:

Նրանք առանց որևէ դժվարության անցան կամուրջը և սկսեցին քայլել դեպի գյուղը: Ադան հիմա քայլում էր հանգիստ ու անշտապ: Նա մի տարօրինակ զգացողություն ուներ՝ ասես աշխարհից էլ ուրիշ ոչինչ չէր ուզում:

-Ադա,- վերջապես խոսեց Արևիկը:

-Այո՞:

-Դու հիշեցի՞ր:

-Ինչը՞:

-Այն ինչի համար որ եկել էիր խորանարդ:

Ադան ժպտաց. նա մտածում էր, որ Արևիկը անգամ իր անունը չէր հիշի, բայց դե զարմանալի չէր. չէ՞ որ Արևիկն էլ էր կիսում նույն էներգիան:

-Իհարկե,- հպարտ պատասխանեց Ադան ու հետո նայեց Արևիկին:

-Ե՞վ:

Ադան երկար մտածեց,իսկ հետո պատասխանեց.

-Ես քեզ էի կորցրել…